Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) լավարկման, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես  նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և կենդանիների ձեռքբերման արժեքի մասնակի փոխհատուցման միջոցով։

Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն Հայաստանի Հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3% տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում իրավաբանական անձի՝ հաշմանդամ դարձած հիմնադրին և անհատ ձեռնարկատիրոջը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային ԽԵԿ-ի համար տնտեսավարողներին փոխհատուցվում է յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի (10 մլն դրամ) կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 40 %-ը՝ 25 գլուխ և ավելի ԽԵԿ-ի համար և 30 %-ը՝ մինչև 25 գլուխ ԽԵԿ-ի համար։

2025 թվականին Ծրագրով հետաքրքրվող քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում՝ վերջիններիս կողմից բարձացված հարցերի և առաջարկությունների՝ կապված միջազգային շուկայում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի և փոխադրման թանկացման,  ինչպես նաև կատարողականի վերլուծության հիման վրա Ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացավ։ Ծրագրի 2025 թվականի կատարողականի վերլուծության արդյունքում՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով ձեռք է բերվել 32 գլուխ տոհմային ԽԵԿ՝ նախատեսված 150-ի փոխարեն (շուրջ 22% կատարողական), ինչը քաղաքացիների կողմից պատճառաբանվում է անվարկունակ լինելու և բավարար քանակով գրավի առարկա չունենալու հանգամանքով։  Մինչդեռ  մասնակի փոխհատուցման միջոցով ձեռք է բերվել 110 գլուխ տոհմային ԽԵԿ՝ նախատեսված 150-ի փոխարեն (շուրջ 74% կատարողական)։

Միջազգային շուկայում 1 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու արժեքը ճշտելու նպատակով հարցում է կատարվել Եվրոպական (Գերմանիա, Չեխիա) առաջատար մի շարք տոհմային կենդանիների վաճառքով զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանում  գործող՝ «Տոհմային կենդանիների անասնաբույծների ասոցիացիա» ՀԿ-ին, «Սմարթ Ագրո» ՓԲԸ-ին և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին։ Ստացված տեղեկատվություններից (կցվում են) պարզ է դառնում, որ Եվրոպական երկրներում տոհմային կենդանիների գները պարբերաբար աճում են՝ կախված կենդանու ցեղից և սեռահասակաին խմբերից, տատանվելով 3200-4100 եվրո/գլուխ միջակայքում  կամ 1,5-2,0 մլն  համարժեք ՀՀ դրամ ( սիմենթալ, հոլշտին, ջերսեյ, շվից և աբերդին անգուս  ցեղի կենդանիներ)։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի կաթնային և կաթնամսային ուղղության` հոլշտին, շվից, սիմենաթալ, մոնբելյարդ և ջերսեյ ցեղերի տոհմային երինջներ, որոնցից և դրանց սերունդներից տարեկան ստացվում է ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, որը թեև սահմանափակ, այնուամենայնիվ հարուստ գենոֆոնդ է հանդիսանում հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման համար:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ  տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային առավելագույն արժեքը սահմանել 12 մլն դրամ, իսկ փոխհատուցման բաղադրիչից օգտվող տնտեսավարողներին փոխհատուցել՝ յուրաքանչյուր գլխի հաշվարկային առավելագույն արժեքի  կամ փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 50 %-ը։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչից օգտվող տնտեսավարողների համար՝ մայր գումարի արտոնյալ ժամկետը սահմանել 18 ամիս, իսկ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացնել 100 %-ով, որպեսզի վարկերը շահառուին տրամադրվեն 0% տոկոսադրույքով։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում 2025-2029 թվականների ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները ձեռք կբերեն շուրջ 3940 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների ավելացմանը:

7 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Ծրագրի ընդհանուր բյուջեն  2025-2029 թվականի համար կազմում է շուրջ 1 մլդ 365 մլն  դրամ,  Նախագծի ընդունմամբ այն կկազմի շուրջ 2մլրդ 282 մլն  դրամ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան 917.0 մլն դրամով: Ծրագրի իրականացման համար 2026 թվականին կպահանջվի 483,916,667 դրամ, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան 235,968,750 դրամով:

 

8  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:

 Նախագիծը բխում է

1)       ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է տոհմային գործի բարելավում՝ տարեկան 10-15 %-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում և խելացի անասնաշենքերի կառուցման խթանում,

2)       ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում և կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթությունից, որով նախատեսվում է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10% ավելացում՝ բազային տարվա 2%-ի դիմաց։

 

 

 

 

 

  • Duration

    20.03.2026 10.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 141

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: