Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------2018 թվական ---Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 4-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով,

2) 6-րդ կետի 1-ին ենթակետի ա. և բ. պարբերություններից հանել «տեղեկատվական միջոցը, որի միջոցով տարածվելու է գովազդը» բառերը,

3) 6-րդ կետի 3-րդ ենթակետը, 10-րդ կետը, 12-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը, 20-21-րդ կետերը, Ձև 3-ը և Ձև 4-ն ուժը կորցրած ճանաչել,

4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Գովազդի թույլտվության մասին հայտը մերժվում է, եթե թերի է լրացված (չեն լրացվել սույն կարգին համապատասխան նախարարության կողմից պատշաճ ծանուցվելուց հետո) կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:»,

5) 17-րդ կետը շարադրել ` հետևյալ խմբագրությամբ.

«17. Գովազդատուն գովազդը կարող է տեղադրել միայն սույն կարգով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:»,

6) 18-րդ կետից հանել «(ներառյալ գովազդի տեքստի փոփոխության)» բառերը,

7) 25-րդ կետից հետո լրացնել նոր՝ 25.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«25.1 Դեղի գովազդի մեջ պետք է ներառված լինի հետևյալ նախադասությունը` «Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի  հետ»,

8) լրացնել նոր 33-րդ կետ` հետևյալ խմբագրությամբ.

«33. Բուժական մեթոդի կամ բուժտեխնիկայի գովազդի մեջ պետք է ներառված լինի հետևյալ նախադասությունը. «Կան հակացուցումներ, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ:»,

9) Ձև 1-ի «Տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը» բառերը հանել,

10) Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 

 

 

ՆԱԽԱԳԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ`

  • Discussed

    02.07.2018 - 20.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10807

Print

Suggestions

Գրիգոր Շադյան

06.07.2018

Արգելել կասկածելի արդյունավետությամբ կիրառվող ոչբժշկական «բժշկական միջոցառումների» ցուցադրումն ու ակտիվորեն քարոզել բնակչությանը զերծ մնալ դրանց հաճախումից:

Գրիգոր Շադյան

06.07.2018

Արգելել բոլոր տեսակի դեղերի գովազդը ոչ միայն զլմներով, այլ տարբեր բժշկական հաղորդումներով:

Grigor Aghanyan

06.07.2018

Առաջարկում եմ ֆուֆլոմիցինների՝ առավելապես հոմեոպաթիկ դեղերի, ինչպես նաև այնպիսի միջոցների համար, որոնք գրանցված են որպես սննդային հավելում կամ կոսմետիկ միջոց, գովազդի ժամանակ պարտադրել, որպիսի հնչի դրանց բուժիչ հատկության գիտականորեն հիմնավորված չլինելը։ Ասենք՝ «միջոցը հանդիսանում է կոսմետիկ միջոց և ցուցված չէ օգտագործել բուժման նպատակով» կամ նման մի բան։

See more