Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                        

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը։

 «Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ագրոպարենային ոլորտում զբաղված տնտեսավարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու և գյուղատնտեսության բուսաբուծության, անասնաբուծության և գյուղատնտեսական մթերքների վերամշակման ճյուղերի զարգացման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է ՀՀ մարզերի մարզպետների աշխատակազմեր՝ ներկայացնելու ոլորտը խթանող առաջարկներ։ Վերջիններիս գերակշիռ մասը  ներկայացրել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր ներդնելու առաջարկը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվող ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) հիմնական նպատակն է` վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերմանն ու ներդրմանը, ներդրումների և արտադրության ծավալների ավելացմանը:   

Ծրագրի պայմաններն ու ընթացակարգը

1)      Ծրագիրն իրականացվելու է 2026-2027 թվականներին.

2)     Ծրագրի մասնակիցներն են՝ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), առևտրային բանկերը կամ այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն գյուղատնտեսության վարկավորման պորտֆել (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), Նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը (այսուհետ` ՏԶՖԿ).

3)     շահառուն Ծրագրին մասնակցելու համար Ֆինանսական կառույց է ներկայացնում համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված, ագրոպարենային ոլորտում զբաղված լինելու մասին տեղեկանք

4)     վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով

5)     յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-5 մլն դրամ, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).

6)     վարկը տրամադրվում է տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս.

7)     վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի.

8)     վարկի մայր գումարի համար, վարկի տրամադրման օրվանից հաշված առաջին վեց ամսվա համար շահառուի դիմումով ֆինանսական կառույցի կողմից սահմանվում է արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 6 ամիս.

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է, որ 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար 2026 թվականին կպահանջվի շուրջ 34 մլրդ դրամ:  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

 Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։

         Տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման արդյունքում կավելանան ագրոպարենային ոլորտում կատարվող ներդրումները, կընդլայնվեն տնտեսավարողների կարողությունները, մատչելի պայմաններ կապահովվի շրջանառու և հիմնական միջոցների ձեռքբերման ու ներդրման համար:   

 

  • Duration

    20.03.2026 04.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 141

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: