«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հանրային քննարկման է ներկայացվում ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։
««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծով վերանայվում է սույն օրենքով սահմանված տարեկան ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։ Փոփոխությամբ առաջարկվում է տարեկան ծրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառավարության կողմից հաստատմամբ։
Կարգավորման նպատակն է չծանրաբեռնել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հավելյալ ծրագրերով և ապահովել ծրագրերի հաստատման ավելի արդյունավետ և ճկուն գործընթաց։
-
Discussed
19.03.2026 - 03.04.2026
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 517
Print