ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.
2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված և հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ-135-Ն օրենքը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով փոփոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական նոր ձևը, դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները, խնդիրները և այլն, որը ստեղծում է անհրաժեշտություն ՀՀ կառավարության կողմից Ակադեմիայի նոր կանոնադրության` ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունների և Ակադեմիայի անդամների ընտրության կարգի հաստատման համար։
ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 29-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով մշակվել և սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» հիմնադրամի և հաստատվում է վերջինիս նոր կանոնադրությունը:
Սույն նախագծով հաստատվում է Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, որով սահմանվում են Ակադեմիայի անդամների՝ ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության սկզբունքները, չափանիշները և կարգավորումները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն Ակադեմիայի անդամների՝ ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրության սկզբունքները, չափանիշները և կարգավորումները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը կապահովի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքով սահմանված դրույթների կատարումը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը վերակազմակերպումից հետո՝ նոր կազմակերպաիրավական ձևի շրջանակում Ակադեմիայի անդամների ընտրության ապահովումը:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է՝
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» և «4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնների բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներից։
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի միջոցառումներից:
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից:
-
Duration
13.03.2026 28.03.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 107
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.