Add to favourites

Under development

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և 16-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N41 արձանագրային որոշման N2 հավելվածի 2.3 կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. Հաստատել` գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափը` համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  • Discussed

    29.06.2018 - 23.07.2018

  • Type

    Order Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7989

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

17.07.2018

Չնայած, որ ttps://www.e-draft.am/projects/915/digest կայքում՝ «ամփոփաթերթ» բաժնում «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ի 01.06.2018թ. ժամը 18:10:38-ին ներկայացրած առաջարկություների մեծ մասը ներառված են ներկա նախագծում, այնուամենայնիվ կրկին պնդում ենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն ներկայացրած առաջարկության հետևյալ կետերը՝ 1-ին կետը, 3-ի «զ» և «ը» ենթակետերը, 4-ի «ա», «բ», «գ» ենթակետերը, 8-րդ կետի տրամաբանությունը (նախորդ ամփոփաթերթում նշված էր՝ ընդունվում է, բայց նախագծում անհրաժեշտ փոփոխություն չի կատարվել), 9-րդ և 10-րդ կետերը:

See more