Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի Տեսալսողական մեդիայի մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.

31) Սինթետիկ բովանդակություն` ցանկացած տեսակի տեսալսողական, ձայնային, կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել, գեներացվել, ձևափոխվել կամ վերարտադրվել է արհեստական բանականության համակարգերի, ալգորիթմային գեներատիվ տեխնոլոգիաների կամ ավտոմատացված ծրագրային միջոցների կիրառմամբ, ինչպես նաև այն նյութը, որը թվային մշակումների արդյունքում ձևափոխվել է այնպես, որ կարող է անձի մոտ ստեղծել իրականության հետ անհամապատասխան ընկալում դրա ծագման, իսկության կամ ներկայացված անձի խոսքի, պատկերի կամ գործողությունների վերաբերյալ։

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․1 հոդվածով

 

Հոդված 9․1 Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը

1․ Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել, որ սինթետիկ բովանդակությունն ունենա հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշում, որը պարունակում է «Գեներացված է ԱԲ-ի կողմից» կամ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումը։

2․ Մակնշումը պետք է իրականացվի հետևյալ եղանակներով՝

1)     Տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում, ինչպես նաև արտացոլվի նկարագրության դաշտում,

2)    Լսողական հաղորդման, ինչպես նաև ձայնային բովանդակությամբ այլ նյութերի դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում և վերջում, ինչպես նաև նկարագրության դաշտում,

3)    պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա, ինչպես նաև, ներառվի պատկերի նկարագրության դաշտում։

3․ Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն։

4․ Մակնշման պարտականությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային կամ մշակութային բնույթ ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է օգտագործվել ապատեղեկատվության նպատակով։

 

Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30․1 հոդվածով՝

30․1 Սույն օրենքի  9․1 հոդվածի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում`

Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Duration

    13.03.2026 28.03.2026
  • Type

    Law

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 255

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: