ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ¬ԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու¬թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության գործընթացներում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները կանխելու, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի համաձայն՝ գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են`
1) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
2) զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը.
3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը.
4) անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը.
5) միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:
Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել միայն այնպիսի պահանջներ, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը լիցենզիայի հայտի մերժման հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով համապատասխան հարցումներ է ուղարկում ՀՀ արտաքին, ներքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ շահագրգիռ այլ պետական մարմիններ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծմանը, արտահանմանը, տարանցիկ փոխադրմանը, առևտրի միջնորդական գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջները նախատեսված են Օրենքի 12.1-ին հոդվածով, ինչպես նաև Կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշմամբ։ Թեև լիցենզավորման առանցքային նպատականներից է պետության և հասարակության շահերին առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը, վերոնշյալ իրավակարգավորումները չեն նախատեսում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հայտի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին սպառնալու հիմքով մերժման հնարավորություն։
Ժամանակակից աշխարհաքաղաքական իրադրությունը, տարբեր տարածաշրջաններում պատերազմների և զինված հակամարտությունների առկայությունը և ռազմական տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում են առավել արդյունավետ վերահսկողություն ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության նկատմամբ։ Առանց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկերի պատշաճ վերահսկողության լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը կարող է հանգեցնել բազմաբնույթ անցանկալի հետևանքների։ Մասնավորապես, ռազմական նշանակության արտադրանքը կարող է ՝
• օգտագործվել Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ դաշնակից պետությունների դեմ,
• նպաստել ահաբեկչական կամ ապօրինի զինված խմբավորումների զինմանը,
• հանգեցնել ՀՀ միջազգային վարկանիշի անկման կամ դիվանագիտական հարաբերություններում բարդությունների առաջացման և այլն։
Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նախատեսել իրավակարգավորումներ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հայտի մերժման վերաբերյալ, եթե լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն հստակ իրավակարգավորումներ ռազմական նշանակության արտադրանքի շրջանառությունից բխող՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին սպառնացող հնարավոր ռիսկերը առավել կառավարելի դարձնելու համար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա-վա¬րու¬թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա-վա¬րու¬թյուն¬ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ¬րի 1-ին գլխի Ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը կետից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններ են շարունակում մնալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:
-
Duration
12.03.2026 27.03.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
-
Status
Views 104
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.