Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման ընդունումը կապահովի ուսումնական հաստատության կրթական գործընթացի շարունակականությունը, կրթության որակի բարձրացումը և աշակերտների մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները: Միևնույն ժամանակ, արտերկրի քաղաքացիների համար միջազգային կրթություն ստանալը հնարավոր է Հայաստանի Հանրապետույթունում, ինչը լրացուցիչ գումարների ներհոսք կարող է ապահովել՝ նպաստելով կրթության ոլորտի զարգացմանը։Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշների համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։

 

  • Discussed

    12.03.2026 - 27.03.2026

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 557

Print

Suggestions

Մանուշակ Մելքումյան

26.03.2026

Ներկայացված որոշման նախագծի ընդունումը հիմնավորված և նպատակահարմար է։

Այն կնպաստի ուսումնական հաստատության կրթական գործընթացի շարունակականության ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և սովորողների մրցունակության աճին միջազգային կրթական միջավայրում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի նաև արտերկրի քաղաքացիների համար Հայաստանում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ինչը կարող է նպաստել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներհոսքին և կրթության ոլորտի զարգացմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: