Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.              Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքներով և «Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշումով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

2.              Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «դ» կետի համաձայն

ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով։ Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքն ստուգում է բացառապես խաղացողի համաձայնությամբ՝ լիազոր մարմնի սահմանած կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով։ Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող խաղացողների կողմից օգտագործվող և օտարերկրյա բանկերի թողարկած բանկային հաշիվների և քարտերի վրա։

Մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-46-Ն, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-49-Ն, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 26-ի ՀՕ-50-Ն օրենքների (այսուհետ` Օրենքներ) և «Հայաստանի հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 658-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 778-Լ որոշման ընդունումը,  խաղային բնագավառի գործունեության կարգավորման ոլորտում՝ խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, խաղային գործունեության կարգավորման ապահովումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը վերապահված էր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և 2024 թվականի հոկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 315-Ն հրամանով սահմանվել է Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Օրենքներով  սահմանված կարգավորումներին համատասխանեցնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի  հրամանով սահմանել ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:

3.              Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի  հրամանով սահմանել ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:

4.              Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

5.            Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

6.             Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Օրենքներով  սահմանված կարգավորումներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով կսահմանվի ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը:

7.              Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Duration

    12.03.2026 28.03.2026
  • Type

    Order

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 101

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: