«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և ռաջարկվող կարգավորման բնույթը.
Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսի 17-ին ընդունված «Պրոբացիայի մասին» օրենքի հիման վրա։ Այդ օրենքի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությունն իր ուրույն տեղը գտավ հանցագործությունների կանխարգելման և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման նպատակներին հասնելու գործում: Պրոբացիայի ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և արդարադատության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը:
ՀՀ կառավարության կողմից պետական մարմինների և ծառայությունների գործունեության հանրային և մասնագիտական նշանակությունը բարձրացնելու նպատակով պետական մակարդակով սահմանվել են մի շարք մասնագիտական օրեր։ Մասնավորապես՝ սահմանված են քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների և աշխատակիցների, սահմանապահների, փրկարարների, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների աշխատակիցների մասնագիտական օրեր։
Այդուհանդերձ, չնայած Պրոբացիայի ծառայության դերակատարությանը արդարադատության համակարգում, ինչպես նաև ծառայության կողմից իրականացվող կարևորագույն գործառույթների հանրային և սոցիալական նշանակությանը՝ մինչ օրս Պրոբացիայի ծառայության համար մասնագիտական օր սահմանված չէ։
Հաշվի առնելով նաև, որ առաջիկայում լրանում է Պրոբացիայի ծառայության ստեղծման հոբելյանական 10-րդ տարին՝ ծառայության դերակատարությունն ընդգծելու, պրոբացիայի ծառայողների մասնագիտական գործունեությունն արժևորելու նպատակով՝ «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է դեկտեմբերի 22-ը սահմանել Պրոբացիայի ծառայողի օր: Այս առումով, հարկ է նշել, որ օրվա ընտրությունը պայմանավորված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի ընդունմամբ, որով Պրոբացիայի ծառայությունը դարձել է պետական ծառայության առանձին տեսակ:
2. Ակնկալվող արդյունք.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «Պրոբացիայի ծառայողի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով Պրոբացիայի ծառայողների մասնագիտական հեղինակությունը։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նշված նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:
-
Duration
12.03.2026 27.03.2026 -
Type
Law
-
Area
Justice, Security, Probation
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 69
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.