Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Գործող կարգավորմամբ նախատեսված էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասարանների նոր կոմպլեկտավորումը կիրականացվի միաժամանակ՝

·         1–9-րդ դասարաններում սահմանելով առավելագույնը 25 սովորող,

·         ավագ դպրոցում՝ առավելագույնը 20 սովորող։

     Սակայն հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները վկայում են, որ նման անցումը պահանջում է փուլային, աստիճանական մոտեցում, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։

  • Discussed

    11.03.2026 - 26.03.2026

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6059

Print

Suggestions

Zvart Babayan

24.03.2026

Առաջարկում եմ դասարանում ունենալ առավելագույնը 20–25 աշակերտ, որպեսզի ապահովվի որակյալ ուսուցում և անհատական ուշադրություն, և քանի որ դասասենյակների չափերը և տեխնիկական հագեցվածությունը տարբեր են դպրոցներում , պետք է համապատասխանեն աշակերտների թվին։

Նելլի Մանուկյան

24.03.2026

 

Առաջարկում եմ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել, որ 1–9-րդ դասարաններում մեկ դասարանում սովորողների առավելագույն թիվը լինի մինչև 25, իսկ ավագ դպրոցում՝ մինչև 20 սովորող, ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N954-Ն որոշմամբ՝ այն դեպքերում, երբ դպրոցն ապահովված է համապատասխան մասնագետներով և ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ։Այսօր հանրակրթական դպրոցներում ՀՊՉ պահանջներին համապատասխան աշակերտակենտրոն ուսուցում կազմակերպելը և կարողունակությունների լիարժեք զարգացումը ապահովելը բավականին դժվար է, գրեթե անհնար՝ հատկապես 5–9-րդ դասարաններում, որտեղ սովորողների թիվը հասնում է 33–35-ի։

Nelly Afrikyan

24.03.2026

Այսօր հանրակրթական դպրոցներում ՀՊՉ պահանջներին համապատասխան աշակերտակենտրոն ուսուցում,կարողունակությունների արդյունավետ զարգացում ապահովելը շատ բարդ է,գրեթե անհնարին` հատկապես գերծանրաբեռնված(33֊35սովորող) 5֊9֊րդ դասարաններում։

Առաջարկում եմ` 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից դպրոցների 1֊9֊րդ դասարանների սովորողների առավելագույն թիվը սահմանել մինչև 25,իսկ ավագ դպրոցում`առավելագույնը 20 սովորող,ինչպես նախատեսված էր ՀՀ կառավարության 2018թվականի

օգոստոսի 30֊ի N954-Ն որոշմամբ,եթե դպրոցը չունի մասնագետների և դպրոցական ենթակառուցվածքի խնդիր։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: