Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի  հունվարի 22-ին N 93-Ա որոշմամբ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս Ա»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը։ Հինգերորդ լրացման ստորագրումից հետո, ամենաուշը մինչև 2026թ հունվարի 31-ը Կառավարիչը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնի օդանավակայանի Մաստեր-պլանը։ Ներկայացված Մաստեր-պլանով նախատեսված է 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչև 2033թ. ավարտը:

Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։

Հարկ է նշել, որ ներկայումս շենքը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ և չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական և անվտանգային պահանջներին, նախատեսվող արդիականացումը նպատակ ունի ապահովել շենքի արդյունավետ օգտագործումը՝ այն ինտեգրելով օդանավակայանի ընդհանուր զարգացման ծրագրին։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Դիտարկվող կառույցը՝ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ»-ը  ընդգրկված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում» որպես հանրապետական նշանակության հուշարձան (պետ. ցուցիչ 1.7.212.)։ Նշված հանգամանքը ենթադրում է, որ կառույցի նկատմամբ կիրառվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանն ուղղված իրավական սահմանափակումներ և հատուկ կարգավորումներ։

Գտնում ենք, որ «ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ»-ը, որպես տրանսպորտային ենթակառուցվածք, նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 65.1-65.2-րդ կետերում ամրագրված նպատակից, այն է՝ «Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի և ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ»։

5 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Duration

    11.03.2026 27.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 64

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: