«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագի
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Սույն որոշման (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշմամբ օժանդակության ծրագիրը նպատակ ունի խթանել ՀՀ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
Ծրագիրը գործարկվելուց հետո ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ։ Մասնավորապես, ծրագրով շրջանակներում փոխհատուցելի ապրանքներից, որպես բացառություն, նշված է ՏԳՏԴ C 10.8 ամբողջ խումբը, որի նպատակն է եղել բացառել ոչ հայկական հումքով ապրանքների արտահանման դեպքում փոխհատուցումը՝ այսպիսով շեշտը դնելով այն ապրանքների վրա, որոնք հիմնականում և´ հայկական հումքով են, և´ հայկական ծագման։ Սակայն որոշման կիրարկման ընթացքում լինում են ապրանքներ, որոնք արտադրվում են հայկական հումքով, ամբողջովին ելնում են Որոշմամբ հաստատված ծրագրի տրամաբանությունից, սակայն առաջանում են տարընթերցումներ արտադրանքի՝ ըստ գործունեության տեսակների դասակարգման և առհասարակ տնտեսական գործունեության տեսակների դասակարգման տեսանկյունից։
Որոշումը նախատեսված է, որ պետք է տարածվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների նկատմամբ, սակայն Որոշման 4-րդ կետում նշված է, որ որոշումը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Մինչդեռ Որոշման կիրարկման ընթացքում պարզ է դառնում, որ արտահանումից մինչև հայտի ներկայացումը բավականին ժամանակատար ընթացք է՝ պայմանավորված արտահանված ապրանքի թիրախային երկիր հասնելու, այնտեղ մաքսազերծման գործընթացը կատարելու, համապատասխան փաստաթղթերը պատրաստելու և լիազոր մարմին ներկայացնելու հանգամանքով։ Հետևաբար 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Որոշման գործելու վեջնաժամկետ սահմանելը սահմանափակում է 2026 թվականի տարեվերջին կատարված արտահանումների՝ Որոշման շրջանակներում դիմելու հնարավորությունը, այսպիսով թույլ չտալով Որոշման 2-րդ կետում ամրագրված դրույթի լիարժեք իրականացումը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ Որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետով նշված է, որ արտահանողը կարող է հայտ ներկայացնել արտահանումից 6 ամսվա ընթացքում, հետևաբար անհրաժեշտ է Որոշման գործելու վերջնաժամկետը պայմանավորել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների համար դիմելու թույլատրելի ժամկետով։
Այս հանգամանքները առաջացրել են անհրաժեշտություն՝ կատարելու Նախագծով սահմանվող փոփոխությունները։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Արտահանման խթանումը և արդյունաբերության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից են։ ՀՀ արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակներից են՝ տեղական արտադրության զարգացումը, մշակող արդյունաբերության խթանումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման ծավալների ավելացումը։
Այս նպատակներին համահունչ՝ գործարկվել է «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը», որը պետական աջակցություն է նախատեսում այն կազմակերպություններին, որոնք արտահանում են Հայաստանի ծագում ունեցող ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը։
Ծրագիրը նպատակ ունի նաև խրախուսել տեղական արտադրական հզորությունների ակտիվացումը, ստեղծել ավելացված արժեք ՀՀ տարածքում և խթանել արտահանման շուկաներում հայկական արտադրանքի մրցունակությունը։
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են՝
1. բացառելու որոշման կիրարկման ընթացքում ծագող երկիմաստության տեղիք տվող դրույթները սկսած ՏԳՏԴ C 10.8 ամբողջ խմբի Որոշումից բացառելու ժամանակահատվածից՝ միաժամանակ, պահպանելով Որոշման նպատակը և թիրախային ապրանքների ուղղվածությունը.
2. ապահովելու Որոշմամբ սահմանված դրույթի, այն է՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված արտահանումների համար Որոշման շրջանակներում դիմելու հնարավորությունը։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ և նպատակային իրականացնել Որոշման իրագործումը։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների՝ վերամշակման նպատակով ձեռքբերման կամ տեղական արտադրողի կողմից այդ ապրանքների՝ պահեստում ժամանակավոր պահման ժամանակահատվածում արտադրական գործընթացն իրականացնելու նպատակով ներգրավվող վարկերի սուբսիդավորման (օժանդակության) նպատակային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրային դրույթներից (2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.
· Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
· հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը,
· քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
8. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
Նախագծի ընդումամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
-
Duration
05.03.2026 21.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 171
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.