ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2026 թվականի
N « - Ն »
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտ և հաստատել տվյալների փոխանակման շերտի կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ պետական մարմնի տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանն օբյեկտիվ պատճառներով պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին սույն որոշմամբ սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը միացնելու անհնարինության դեպքում տվյալ պետական մարմինը, մինչև 2026 թվականի հունիսի 30-ը տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին ներկայացնում է միացման գրավոր ժամանակացույց, որով նախատեսված ժամկետները չեն կարող ավել լինել քան 2027 թվականի հուլիսի 1-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Duration
02.03.2026 17.03.2026 -
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
-
Status
Views 273
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.