Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ․․․ի ․․․-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-ին գլխով

 

«ԳԼՈՒԽ 91

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

 

Հոդված 531. Ծառայողական անձնագիրը և այն կրելու իրավունք ունեցող անձինք

1.                Ծառայողական անձնագիրը հանրային ծառայողին միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրվող անձը հաստատող փաստաթուղթ է։ Ծառայողական անձնագիր չի տրվում օրենքով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձանց։ Ծառայողական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։

2.               Ծառայողական անձնագրի օգտագործման նպատակը, ծառայողական անձնագիրը տրամադրելու, տրամադրումը մերժելու, անվավեր ճանաչելու, ուժը կորցնելու, վավերականության և այլ հարաբերությունները կարգավորվում են օրենքով։»։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

2. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ․․․ի ․․․

Երևան

ՀՕ-․․․

  • Discussed

    27.02.2026 - 14.03.2026

  • Type

    Law

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 579

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: