Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1254-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով ոստիկանությունում ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին։
Այս համատեքստում, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշումը՝ ապահովելով օրինականության սահմանադրական սկզբունքի պահանջները։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1254-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս չի գտնվում ՀՀ կառավարության իրավասության տիրույթում։

3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման 2-րդ հավելվածի «Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բարեվարքության ամրապնդում» ուղղությունից։

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։

7․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կիրացվի օրենդրի պահանջը՝ ոստիկանությունում ռոտացիայի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելով ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով՝ բացառելով համանման հարաբերությունները կարգավորող տարբեր ակտերի զուգահեռ առկայությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Duration

    25.02.2026 12.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 131

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: