Ashot Simonyan
03.03.2017
:Խնդրում են նշեք թե որ մարմինն է հսկելու դրա պահանջների կատարման վրա
0 - Agree
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15 - Ի № 2390-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտի համար տեխնիկական անվտանգության հարաբերությունները նախկին իրավական ակտով պատշած ձևով
կարգավորված չեն (հնացած են).
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» իրավական ակտով սահմանվող արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության պահանջների բացակայությունը կամ սպասարկող անձնակազմի կողմից դրանց չտիրապետելը կարող են դիտարկվել որպես տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրներ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում կարող են վերածվել շահագործող անձնակազմի համար վտանգավոր ռիսկերի.
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է մեքենաների և սարքավորումների անվտանգության և անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը, կատարելագործմանը և միջազգային ու միջպետական նորմերին մոտարկմանը:
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» իրավական ակտի մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կուտակված փորձին զուգահեռ ուսումնասիրվել են միջազգային (Եվրոպական միության՝ԵՄ) և ԱՊՀ անդամ պետությունների,այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության՝ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի) կողմից կիրառվող լավագույն փորձը, «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող նորմատիվ իրավական ակտերը և արդիականացված ստանդարտները.
Նախագիծը մշակվել և վերամշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգերի մշակման և ուսումնական բաժնի կողմից:
Նախագիծը (էլեկտրոնային կրիչի վրա՝ նախագծի տեքստն, ընդունման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումը և տեղեկանքները) քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին):
Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվել է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության
հիման վրա:
Կանոնակարգվող ոլորտի համար իրավական հիմքերի ստեղծում և միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավական ակտի սահմանում:
Չկան:
Discussed
03.03.2017 - 19.03.2017
Type
Decision
Area
Emergency situations
Ministry
Ministry of Emergency Situations
Views 9865
Print03.03.2017
:Խնդրում են նշեք թե որ մարմինն է հսկելու դրա պահանջների կատարման վրա