ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ), ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
- #Արկածային_Զբոսաշրջություն,
- #Գաստրո_Զբոսաշրջություն,
- #գինու զբոսաշրջություն,
- #զբոսաշրջային գործունեություն,
- #Զբոսաշրջային_ասոցիացիա,
- #Զբոսաշրջային_արդյունք,
- #Զբոսաշրջային_գյուղեր,
- #Զբոսաշրջային_Ծառայություն,
- #զբոսաշրջային_ծառայություն_մատուցող_անձ,
- #Զբոսաշրջային_ծառայություն_մատուցող_անձանց_միավորում,
- #Զբոսաշրջային_կենտրոն,
- #Զբոսաշրջային_կենտրոն_կառավարող_կազմակերպություն,
- #Զբոսաշրջության_մասին_օրենք,
- #Զբոսաշրջություն
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ), ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Որոշման ընդունման անհրաժեշտությունը․
Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասի։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է զբոսաշրջային ուղղությունների/կենտրոնների համակարգված և համաչափ տարածքային զարգացման հրամայականից։
Անհրաժեշտ է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների համակարգված գործունեությամբ պաշտպանել, զարգացնել զբոսաշրջային կենտրոն համարվող բնակավայրերի ներուժը, պահպանել և պաշտպանել լանդշաֆտները, կենսաբազմազանությունը, նյութական և ոչ նյութական մշակութային բազմազանությունը և տեղական արժեքները, ինչպես նաև ճանաչելի դարձնել հայկական զբոսաշրջային արդյունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանում՝ հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։ Մասնավորապես՝ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է զբոսաշրջային ուղղությունների համակարգված զարգացման գործընթացը, անհրաժեշտ է ձևավորել նոր թեմատիկ ուղղություններով զբոսաշրջային երթուղիներ, կենտրոններ (կլաստերներ)։ Բացի այդ՝ դեպի զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող բազմաթիվ ճանապարհներ բարեկարգված չեն և ապահովված չեն զբոսաշրջային ցուցանակներով, սանիտարական պայմաններով (ներառյալ՝ սանիտարահիգիենիկ հանգույցներով)։ Պետք է շեշտել նաև, որ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային այցելավայրերը դեռևս պատրաստ չեն մեծածավալ այցելուների համար։ Հատկապես պատմամաշկութային վայրերը, խոնարհված եկեղեցիները, վանքերը մեծապես վնաս կկրեն ակտիվ հոսքերի ժամանակ, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջային գործունեությունը լիարժեք չի կարգավորվում։
Բացի Զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերի պահպանությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ճիշտ և նպատակային իրացմանն ուղղված աշխատանքներից, անհրաժեշտ է նաև ապահովել նաև այս վայրերի պատշաճ ներկայացվածությունը համաշխարհային շուկայում, վերջիններիս վերաբերյալ ճշգրիտ և համակարգված տեղեկատվության տարածումը։
Ներկայումս չկան որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններ (DMO-ներ), որոնք կիրականացնեն վերոգրյալ բոլոր խնդիրների համակարգված լուծմանն ուղղված աշխատանքներ։ Զբոսաշրջության կոմիտեն յուրաքանչյուր տարի հայտարարում է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններին աջակցություն տրամադրելու մրցույթներ, որոնց շրջանակում աջակցություն է տրամադրվում մրցույթը հաղթող առավելագույնը 3-7 կազմակերպության բնականոն գործունեության ապահովմանը։ Սակայն, այնուամենայնիվ, զբոսաշրային կենտրոն կառավարող կազմակերպությունների՝ առանց համակարգային և միասնական մոտեցումների ու սկզբունքների գործունեությունը ոլորտի համաչափ զարգացման տեսանկյունից դեռևս ռազմավարական խնդիրների շարքում է։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
Նախագծով առաջարկվում է հաստատել զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները), որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը։
Այնուհետև նախատեսվում է որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների կողմից համապատասխան կառավարման պլանների շրջանակում գործունեության ապահովում։
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել համակարգված և համաչափ տարածքային զարգացում, զբոսաշրջային ռեսուրսների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովում։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային դոնոր կազմակերպության հետ համագործակցությամբ։
5․Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները․
Իրավական ակտի ընդունման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։ Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։
Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը։
Արդյունքում՝ կապահովվի կենտրոնացված, համակարգային կառավարմամբ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը։
6․Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Duration
24.02.2026 12.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 328
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.