«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում |
|
|||||||||||||
|
1. Անհրաժեշտությունը |
|
|||||||||||||
|
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի և Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջներից, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 15-ը Ծրագրում անհրաժեշտության դեպքում համապատասխան վերադաս պետական մարմինների առաջարկությունների դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նոր նկարագրությունը սահմանելու և փոփոխելու համար։ |
|
||||||||||||
|
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մայիսի 13-ի նիստի N ԿԱ/143-2025 արձանագրության 9․1 կետով որոշվել էր դրական դիրքորոշում տալ «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, միաժամանակ, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի դիտարկմամբ առաջարկվել էր ՀՀ ՏԿԵՆ-ի պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե)՝ ներկայացնել ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ ցանկի (այսուհետ՝ Ցանկ) 77-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող տարածքը պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրից հանելու նպատակով: ՀՀ կառավարության 23․12․2021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25․01․2022թ-ի ակտով։ ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո՝ Կոմիտեի կողմից կմշակվի և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2025 թվականի եռամյա ծրագրի կատարման վերաբերյալ Հաշվետվությունը։ Ելնելով վերոգրյալ հիմնավորումից՝ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մայիսի 13-ի նիստի NԿԱ/143-2025 արձանագրության 9․1-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով, ներկայացվող Նախագծով առաջարկվում է՝ Ծրագրի N4 ցանկի 77-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
|
||||||||||||||
|
|
|
|
||||||||||||
-
Duration
24.02.2026 17.03.2026 -
Type
Decision
-
Area
State property accounting
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 459
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.