Add to favourites

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրայինքննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

Հավելված 1

Կառավարության 2018 թվականի

 _____ N ____-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ գլխով նախատեսված հանրային քննարկումները (այսուհետ`հանրային քննարկումներ) օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով` այդ նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:
  2. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:
  3. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Կառավարության տարեկան գործունեության ծրագրով նախատեսված Կառավարության որոշումները պարտադիր ենթակա են հանրային քննարկման սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  4. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  5. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:
  6. Հանրային քննարկումը կազմակերպվում է նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ Կառավարության անդամի կողմից (այսուհետ՝ հանրային քննարկում իրականացնող մարմին):
  7. Հանրայինքննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:
  8. Հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը ֆինանսավորվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի, Կառավարության անդամի դեպքում՝ համապատասխան նախարարության պահպանման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  9. Հանրայինքննարկումների տևողությունը առնվազն 15 օր է, եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը չի սահմանել ավելի երկար ժամկետ:
  10. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում և Արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև հանրային քննարկումն իրականացնող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր պաշտոնական կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:
  11. Հանրային քննարկում իրականացնող մարմինը դիմում է Արդարադատության նախարարություն՝ միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:
  12. Հանրային քննարկում իրականացնող մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված դիմումի հետ միաժամանակ Արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված կամ ընդունվող նախագծի տեղադրումը միասնական կայքում:
  13. Արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում: Մշտադիտարկման արդյունքում Արդարադատության նախարարությունը կարող է դիմել հանրային քննարկման իրականացնող մարմին, եթե հայտնաբերվել են սույն կարգի կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների որևէ խախտում: Դիմելուց հետո հինգօրյա ժամկետում հանրային քննարկում իրականացնող մարմինը պետք է ներկայացնի պարզաբանում արձանագրված խախտումների կապակցությամբ:
  14. Հանրային քննարկումների իրականացման խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ինչպես հանրային քննարկում իրականացնող մարմնին, այնպես էլ Արդարադատության նախարարություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Եթե դիմումը միաժամանակ ներկայացվում է երկու մարմնին, ապա հանրային քննարկում իրականացնող մարմինը պարզաբանում է տրամադրում դիմողին, իսկ պարզաբանման պատճենը ուղարկում է Արդարադատության նախարարություն:
  15. Հանրայինքննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում՝ բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման եղանակով կամ գրավոր ներկայացվել հանրային քննարկում իրականացնող մարմին:
  16. Սույն կարգի 15-րդ կետում նշված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, միասնական կայքում երևալու նպատակով՝ բացառությամբ գրավոր ներկայացված առաջարկությունների, որոնք հանրային քննարկում իրականացնող մարմնի համապատասխան աշխատողի կողմից պետք է լրացվեն միասնական կայքի ադմինիստրատիվ մասի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  17. Միասնական կայքում ներկայացվող առաջարկությունները չեն հրապարակվում, եթե առաջարկությունը՝

      1) ներկայացված է օտար լեզվով.

      2) վերաբերելի չէ տվյալ նորմատիվ  իրավական ակտի նախագծին.

      3) պարունակում է մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ:

  1. Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:
  2. Միասնական կայքումհանրայինքննարկման ներկայացված նախագիծը, վերջինիս վերաբերյալ ստացված առաջարկությունները և առաջարկությունների ամփոփաթերթն արխիվացվում են հանրային քննարկում իրականացնող մարմնի արխիվում՝ նախագիծը միասնական կայքում տեղադրելուց մեկ տարի հետո:
  3. Հանրային քննարկում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումներ կարող են իրականացվել հանրային, տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
  4. Հանրային քննարկում իրականացնող մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում կարող է հրապարակել հայտարարություն, որը պետք է պարունակի հանրային քննարկումների իրականացման վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաևհանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից հանրային քննարկմանը մասնակցելու դիմումների ներկայացվող վերջնաժամկետի (եթե, ըստ հանրային քննարկում իրականացնող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հայտարարության հրապարակման պահից տասը օրը: Հանրային քննարկում իրականացնող մարմինը հանրային քննարկումների հայտարարությունը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության միջոցներով:
  5. Հանրային քննարկումները սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով իրականացվելու դեպքում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը հանրային քննարկում իրականացնելու հայտարարությամբ հրապարակված ժամին բացում է քննարկումները, ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը, քննարկման հարցերի շրջանակը, հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչ հանդիսացող հանրային քննարկումների քարտուղարին, ինչպես նաև մասնակիցներին տրամադրում է համապատասխան նյութեր քննարկումների վերաբերյալ, որոնք մինչ այդ հրապարակված չէին եղել հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում:Քննարկումների քարտուղարը պետք է կազմիքննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է ամրագրված լինեն քննարկումներն իրականացնող մարմնի անվանումը, քննարկումների ամսաթիվը, թեման, քննարկումների մասնակիցների առաջարկությունները: Մասնակիցները կարող են առաջարկությունները ներկայացնել նաև գրավոր: Գրավոր ներկայացված առաջարկությունները կցվում են արձանագրությանը և լրամշակված նախագծի հետ տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև միասնական կայքում:
  6. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով նորմատիվ իրավական ակտի նախագիծը սույն կարգով սահմանված կարգով հրապարակելուց հետո հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է գրավոր կամ բանավոր ձևով հասարակական հարցումներ իրականացնել: Տվյալ դեպքերում հանրային քննարկում իրականացնող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է համապատասխան նախագծի համառոտ նկարագիրը և հարցման ենթակա հարցերի շրջանակը: Հարցման մասնակիցներն իրենց առաջարկությունները ներկայացնում են հարցումն իրականացնողին: Հարցումն իրականացնողը պետք է կազմի հարցումների վերաբերյալ գրավոր արձանագրություն, որն ստորագրվում է վերջինիս կողմից: Արձանագրությունում պետք է նշված լինեն հասարակական հարցումն իրականացնող մարմնի անվանումը, հարցումների ամսաթիվը, թեման, մասնակիցների առաջարկությունները: Գրավոր ներկայացված առաջարկությունները կցվում են արձանագրությանը և լրամշակված նախագծի հետ տեղադրվում են հանրային քննարկումներ կազմակերպող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև միասնական կայքում:
  7. Հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկումների կազմակերպումը հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է պատվիրել այլ անձանց: Քննարկումները, ըստ անհրաժեշտության, կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում:
  8. Հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ:
  9. Հանրայինքննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված ամփոփաթերթը, որում պետք է ամբողջությամբ արտացոլված լինի հանրային քննարկումների արդյունքները, և նախագծի՝ հանրային քննարկումների արդյունքում լրամշակված տարբերակը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի, պետք է տեղադրվի միասնական կայքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և այդ օրենքի նախագծի լրամշակված տարբերակի`  միասնական կայքում տեղադրելու ժամկետը, ելնելով Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքից, սահմանում է Վարչապետը:
  10. 27.Հանրային քննարկում իրականացնող մարմինը նորմատիվ իրավական ակտերի նախագիծը Կառավարություն ներկայացնելիս ներկայացնում է նաև միասնական կայքից գեներացվող հանրային քննարկումների տեղեկանքը:
  1. Կառավարություն ներկայացված սույն կարգի 27-րդ կետով նախատեսված տեղեկանքը և առաջարկությունների ամփոփաթերթը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ Կառավարության նիստի օրակարգի բաժնում:
  • Discussed

    22.06.2018 - 07.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Constitutional and administrative legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14099

Print

Suggestions

Justice Group

06.07.2018

4. Ըստ նախագծի 28-րդ կետի՝ տեղեկանքը և առաջարկությունների ամփոփաթերթը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ Կառավարության նիստի օրակարգի բաժնում: Անհրաժեշտ է, որ տվյալ կարգով սահմանվի նաև, թե ինչ ռեժիմով հանրային քննարկումներ պետք է նախատեսվեն այն նախագծերի համար, որոնք արտահերթ կառավարության նիստերին են ներկայացվում կամ հրատապ ընդունման կարիք ունեն: Կարգը պետք է նաև իրավական հետևանքներ նախատեսի այն դեպքում, եթե իրավական ակտի նախագիծն ընդհանրապես ոչ մի հանրային քննարկում չի անցել:

Justice Group

06.07.2018

3. Ըստ նախագծի 25-րդ կետի՝ հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ: Փաստորեն բավականին լայն հայեցողություն է տրվում լրամշակումների ներառման առումով, որը կարող է անարդյունավետ թողնել հանրային քննարկումները: Նախագծից պետք է հանվեն «կարող է»-ները, որպեսզի նախագիծը մշակող կամ ընդունող մարմինները ոչ թե հայեցողություն դրսևորեն, այլ պարտավորվեն իրականացնել արդյունավետ հանրային քննարկումներ, իսկ դրանց արդյունքում ստացված առաջարկությունները ներառեն կամ մերժելու դեպքում՝ պարտավորվեն հիմնավորել:

Justice Group

06.07.2018

2. Նախագծի 24-րդ կետով սահմանվում է, որ հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում: Անհրաժեշտ է ավելի ստույգ ձևակերպել պարտադիր մարզերում քննարկման ենթակա նախագծերի կատեգորիաները: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ապահովել մարզերի ներգրավվածությունը հանրային քննարկումներին՝ չվերածելով դրանք բացառության:

See more