Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         

          Անհրաժեշտությունը:

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 912-րդ ենթակետով նախատեսված «Աջակցություն գիտակրթական համակարգերին, թվային գյուղատնտեսության զարգացմանը և շուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը» միջոցառման, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման N 3 hավելվածի «3.16 Գյուղատնտեսությանն առնչվող թեմատիկ շերտերի ստեղծում, վարում և ընդլայնում, ինտեգրում Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին» միջոցառման, ինչպես նաև ոլորտային տարածական տվյալներն ազգային գեոպորտալին ինտեգրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականների կատարման ապահովմամբ։

          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

          ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 912-րդ կետի, 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման N 3 հավելվածի  3.16 կետի ապահովման նպատակով Էկոնոմիկայի նախարարության կողմից ArcGIS Enterprise սերվերում մշակվել և տեղադրվել են գյուղատնտեսությանն առնչվող մի շարք թեմատիկ տարածական շերտեր, որոնց վերաբերյալ ստանդարտները, հատկանիշները բացակայում են ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի             N 1569-Ն որոշումից։

         Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի         N 1886-Լ որոշման միջոցառումների պահանջներից:

          Կարգավորման նպատակը և բնույթը:

          Կարգավորման նպատակն է ՀՀ կառավարության կողմից հաստատել և ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացնել գյուղատնտեսությանը վերաբերելի մի շարք տարածական շերտերի ստանդարտները։

          Նախագծով առաջարկվում են սպանդանոցների, պետական աջակցությամբ կառուցված «Խելացի» անասնաշենքերի, ինչպես նաև ձեռք բերված խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շերտերի հատկանիշները։

          Նախագծի ընդունումը ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

          Ակնկալվող արդյունքը:

         Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն գյուղատնտեսությանն առնչվող մի շարք տարածական շերտերի հատկանիշները, կապահովվի տարածական տվյալների համապատասխան ստանդարտացում, որն էլ իր հերթին կնպաստի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի միջոցով տարբեր շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ պետական մարմինների, բազային և թեմատիկ տարածական տվյալների առավել արդյունավետ փոխանակմանը, տարածմանը, ինչպես նաև համակարգի փոխգործելիությանը:

         Այլ տեղեկություններ:

      Այլ տեղեկություններ առկա չեն։

  • Duration

    11.02.2026 27.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Cadastre

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 216

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: