Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կաառվարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»____________2018 թ. N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի չափերը և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունները սահմանելու մասին»,
2) ամբողջ տեքստում և հավելվածներում «պետական իշխանության» բառերը փոխարինել «հանրային իշխանության» բառերով,
3) նախաբանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
4) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների ու տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը և այդ վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) վերնագիրը, ամբողջ տեքստը և հավելվածները «պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «պետական ծառայության պաշտոններ» բառերով,
2) նախաբանը «մասը» բառից հետո լրացնել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը» բառերով,
3) նախաբանում և հավելվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
4) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով, «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին» բառերով,
5) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին, անկախ պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) և ինքնավար մարմինների ղեկավարներին, մարզպետներին՝ երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:»:
-
Discussed
19.06.2018 - 04.07.2018
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 8006
Print