ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ- ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ասսաթ-Մ 11.02.2026 15:51:27 | Under discussion | «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխության կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ընդերքօգտգործման ոլորտում թույլտվությունների տրամադրման համար մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող պետական տուրքը 2012թ․ հունվարի 1–ից առ այսօր փոփոխության չի ենթարկվել։ Մատնանշվում է, որ այո երկրում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ․ սակայն ինչպես նկարագրված է հիմնավորումուն, մեջբերում եմ ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները ըստ իս գործողություններում որևէ բան չի փոխվել, ասենք օրինակ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման թե ժամանակի, թե վերջնաժամկետի և թե մեղմացման մեխանիզմների մասով դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Որի արդյունքն է՝ ըստ պետական վիճակագրության տեղեկատվության, 2011թ․-ից մինչև օրս ընդերքօգտագործման բնագավառում ներդրումներ նվազում են։
Ինչ վերաբերվում է երկաթի և աղի հանքավայրերի օգտագործման թույլտվությունների պետական տուրքի սահմանմաննը, ապա 1) երկաթի հանքավայրի շահագործման դեռ առկա չէ, ուստի խրախուսելը կլիներ ավելի տրամաբանական, 2) աղի հանքավայրի թույլտվության համար պետական տուրքի սահմանը կնպաստի թե տեխնիկական և թե կերակրի աղի թանկացմանը։ Ինչը իր հերթին մրցունակ չի լինի ներկրվող աղի գնի հետ և չի նպաստի երկրի սոցիալ տնտեսական զարգացմանը։ 3) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար սահմանված դրույքաչափը չի նպաստում ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը բազմանպատակային օգտագործման համար։ Մի գուցե տնտեսության զարգացման համար այն նվազեցվի։ Նույն տրամաբանությամբ առանց հետագա ընթացքը վերլուծելու և հիմնավորելու 2022թ․-ին փոփոխեցին 5ՕՀՊՀ տարեկան հաշվետվության ներկայացման պարամետրերը և/կամ չափորոշիչները, որը ընդերքօգտագործողների համար դարձավ լրացուցիչ ֆինանսական բեռ։ Այն ինչ ոչ մի հավելյալ տեղեկատվություն չտվեց լիազր մարմիններին։ Ներկայիս գործող ՀՀ ընդերքի ոլորտում գործող օրենսդրության թափանցիկությունը ապահովվող բոլոր հաշվետվությունները, ներառյալ ֆինանսականը, լիարժեք պատկերում են ընդերքօգտագործողի բոլոր ցուցանիշ/տվյալները։ Դրանց վերլուծությունից՝ այս դեպքում, նույն պես նպատակահարմար և հիմնավոր չէ այս փոփոխության կարևորությունը։ Ոսումնասիրությունից պարզվում է, որ այս օրենքի ընդունման դեպքում հատկապես ոչ մետաղական ընդերքօգտագործման արտադրանքի մասով տեղի կունենա արտադրանքի ինքնարժեքի բարձրացում, որը միառժամանակ կխոչնդոտի արդյունահանողների մրցակցությանը՝ նկատի ունենալով ներմուծման տվյալները։ Մետաղական օգտակար հանածոյի միջազգային գները միշտ կայուն չեն և նույնիսկ դրանց անկման դեպքում փոքր հանքերը կունենան գոյատևման խնդիր։ Յուրաքանչյուր անկանխատեսելի դեպքերի հետևանքով փակվող հանքի բնապահպանական անզդեցությունը անդառնալի հետևանքներ կարող են առաջացնել ինչպես բնակչության առողջության, այնպես էլ պետական բյուջեի վրա։
Առաջարկում եմ՝ կազմակերպլ քննարկում վերը նշված պետ․տուրքի փոփոխության հետ կապված բոլոր շահառուների հետ և կատարել վերլուծություն, հիմք ընդունելով մատուցվող ծառայության որակը և տնտեսական գնահատականը։
<<ԱՍՍԱԹ-Մ>> ՍՊԸ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ՕՍԻԿՅԱՆ
|
Ներկայացված առաջարկը վերաբերում է ընդերքօգտագործման ոլորտում պետական տուրքի հետ կապված հարցերին, որը քննարկվող որոշման նախագծի կարգավորման առարկայի հետ որևէ առնչություն չունի։ |