«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «ներառյալ վիճարկվող պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվանից մինչև վերակազմակերպված համարվելու պահն ընկած ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հաստատված փոխանցման ակտերի և բաժանիչ հաշվեկշիռների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 50.7-րդ հոդվածի 1-ին մասում «ներառյալ վիճարկվող պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հաստատված փոխանցման ակտերի և բաժանիչ հաշվեկշիռների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասում «ներառյալ վիճարկվող պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հաստատված փոխանցման ակտերի և բաժանիչ հաշվեկշիռների վրա:
-
Duration
09.02.2026 24.02.2026 -
Type
Law
-
Area
Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 106
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.