Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 27-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ընթացիկ կարգավորման, մասնավորապես՝ ընդունելության գործող կարգի որոշ (հիմնականում տեխնիկական բնույթի) դրույթների վերանայման անհրաժեշտությունից:

  • Discussed

    03.02.2026 - 18.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 626

Print

Suggestions

Լուսինե Աղումյան

16.02.2026

Առաջարկում եմ վերանայել նաև հայտերի առաջնահերթության սկզբունքը տեխնիկական ձևակերպումների մասով։ Հաճախ դիմորդները սխալմամբ լրացնում են առաջնահերթությունները, ինչը հանգեցնում է անցողիկ բարձր միավորներով դուրս մնալուն։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, որը թույլ կտա դիմորդին հայտերի ընդունման վերջնաժամկետից առնվազն 24-48 ժամ առաջ ստանալ ավտոմատացված ծանուցում՝ իր լրացրած հայտի վերջնական հաստատման վերաբերյալ, ինչը կնվազեցնի տեխնիկական սխալների հավանականությունը։ Այսինքը՝ նախագծով նախատեսված տեխնիկական բնույթի փոփոխությունների շրջանակում առաջարկում եմ ներդնել երկաստիճան վերահաստատման մեխանիզմ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: