ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 16.02.2026 18:07:53 | Not accepted | ՀՀ հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացման կապակցությամբ՝ Հաշվի առնելով, որ անշարժ գույքի հարկը համայնքային եկամուտ է, ուստի հարկի առաջացման ժամկետի հետաձգումը կարող է՝ · նվազեցնել համայնքների ընթացիկ եկամուտները, · ստեղծել դրամական հոսքերի պակաս, · դժվարացնել համայնքային ծրագրերի ֆինանսավորումը։ Մասնավորապես մեծ շինարարական ծավալ ունեցող համայնքներում ազդեցությունը կարող է էական լինել։ Խոշոր կառուցապատող ընկերությունները, որոնք ունեն երկարաժամկետ ծրագրեր, կարող են ավելի մեծ օգուտ ստանալ, քան փոքր կառուցապատող ընկերությունները։ Ավելին, շուկայում կարող է ստեղծվել անհավասար մրցակցային միջավայր։ Բացի այդ, կառուցապատողները շահագրգռված կլինեն ձգել իրենց շինարարության 81% ավարտվածության պետական գրանցումը՝ իրենց հարկային պարտավորության կատարումը հետաձգելու նպատակով։ Ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել երկկողմանի չարաշահումների։ Հետևապես, սույն առաջարկը մի կողմից նպատակ ունի թեթևացնել կառուցապատողների հարկային բեռը շինարարության փուլում, բայց մյուս կողմից՝ հանգեցնելու է՝
Որպեսզի չձգձգվեն բյուջետային մուտքերը պետք է սահմանել վերահսկողական հստակ մեխանիզմներ և ժամանակացույց և հետևել, որ եթե այդ շինությունը փաստացի սկսվել է շահագործվել կամ վաճառքի են հանվել տվյալ շինության բնակարանները կամ գրասենյակային տարածքները, ապա հարկային պարտավորությունը կառուցապատողների համար առաջանա անկախ դրա պետական գրանցման պահից։ |
Նախագծի ընդունման արդյունքում համայնքային բյուջեի եկամուտների նվազեցում չի առաջանա, ընդհակառակը՝ ակնկալվում է դրանց աճ։ Հաշվի առնելով, որ գործող կարգավորումներով 81 և ավելի տոկոս ավարտվածության աստիճանի դեպքում իրավունքի պետական գրանցման դիմում ներկայացնելու իմպերատիվ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ, ուստի տվյալ շինության վերաբերյալ տեղեկությունները կարող են ընդհանրապես չներառվել գույքահարկի հաշվարկման բազայում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հարկային պարտավորությունների չձևավորման և համայնքային բյուջեների եկամուտների թերհաշվառման։ |