Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է հաշվի առնելով բազմաթիվ գիտկանականների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտական կազմակերպությունների կարծիքները, որոնք ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն ստանում է 2015թ սկսած:
2015թ. փետրվարին «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում ՀՀ կառավարության որոշմամբ կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ էին հետապնդում զարգացնելու ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման համակարգը, հստակեցնելու ատենախոսությունների պաշտպանություններին ներկայացվող չափանիշերը: Մասնավորապես, թեկնածուական ատենախոսությունների համար պահանջվեց առնվազն մեկ, իսկ դոկտորական ատենախոսությունների համար՝ առնվազն հինգ գիտական հոդված ունենալ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում, որը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում հատկապես հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների գիտնականների համար: Վերոհիշյալ շտեմարաններում ընդգրկված է Հայաստանում լույս տեսնող ընդամենը 4 գիտական հրատարակություն /ֆիզիկա, աստղագիտություն, մաթեմատիկա, բժշկագիտություն/: Այդ փոփոխությունները ուժի մեջ են մտնում 2017թ. հունվարի 1-ից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում Web of Science և Scopus շտեմարաններին ավելացնել ՌԴ ԲՈՀ-ի հաստատած գրախոսվող գիտական հրատարակությունների ցանկը՝ լրացուցիչ հնարավորություններ տալով գիտական աստիճանի հայցորդներին ՌԴ-ում տպագրելու իրենց գիտական արդյունքները՝ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պահպանել Հայաստանի Հանրապետությունում ձևավորված գիտական դպրոցներ, գիտական աստիճանի հայցորդները կկարողանան հոդվածներ տպագրել ռուսերենով և արդյունքները ներկայացնել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության ժամանակ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծ ախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
02.03.2017 - 18.03.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 9942
Print