Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2026 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.      Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» N 850-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)      որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ

«4 Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով հատկացված գումարների շրջանակներում պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ։»,

2)     որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի «հաստատությունների կառավարումն իրականացնող լիազոր մարմինները» բառերը փոխարինել «հաստատությունները» բառով,

3)     որոշման N 3 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ

«6) որպես սույն հավելվածի հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ աշխատանքային շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները, որոնք կարող են ճշտգրտվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից,»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի մասով՝  2027 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

 Հայաստանի Հանրապետության                                                    Ն Փաշինյան

                   վարչապետ                                    

 

  • Duration

    29.01.2026 13.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 515

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: