«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ
Նախագծով առաջարկվում է պարզեցնել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգավորումները՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց և քաղաքացիներին իրենց սեփական հողամասերի սահմաններում, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթ կավագործության նպատակով՝ սահմանված խորության և տարեկան մինչև 30 մ³ ծավալի շրջանակներում։
Կարգավորումը նպատակ ունի օրինական դաշտ տեղափոխել համայնքներում ավանդաբար իրականացվող փոքրածավալ կավագործական գործունեությունը՝ նվազեցնելով անհամաչափ վարչարարական և ֆինանսական բեռը։
Նախագծի ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, փոքր արտադրության զարգացմանը և տեղական տնտեսական ակտիվության խթանմանը՝ առանց բնապահպանական և բյուջետային ռիսկերի ավելացման։
-
Discussed
26.01.2026 - 11.02.2026
-
Type
Law
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 482
Print