Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․  Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից
բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային
ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).» հասկացությունից հետո լրացնել հետևյալ
հասկացությամբ.
«մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային
գործունեության իրականացումն է.»:
Հոդված 2․ Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել
հետևյալ խմբագրությամբ.
«մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ մշակութային կազմակերպություն, որի հիմնադիրն է
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային
գործունեության իրականացումն է՝ որը բխում է պետության կողմից իրականացվող մշակութային
քաղաքականությունից և ռազմավարությունից.»:
Հոդված 3․  Օրենքի 18.1.-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 18.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները
1 . Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների
աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան
գործառույթներ` համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:
2 . Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների կարգավիճակը,
աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը
սահմանելու, զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու նպատակով ատեստավորում
անցկացնելու, ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները և արդյունքների բողոքարկման,
ատեստավորման անցկացման համար ատեստավորման հանձնաժողով ձևավորելու կարգը սահմանում է լիազորված
պետական մարմինը:»
3 . Մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական աշխատողի ցուցաբերած
համապատասխան արդյունքը հիմք է ատեստավորման գործընթացում դրույքաչափի փոփոխության և հավելավճարի
(ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և
հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:

Հոդված 4․ Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 5․ Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ և 11-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«7) հաստատում է պետական բյուջեով նախատեսված մշակութային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման
կարգը.»
«11) աջակցում է պետություն-մասնավոր համագործակցությունը»
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ կետը.
«12 ) հաստատում է մշակութային կազմակերպությունների կամ միջոցառումների ֆինանսավորման փորձնական
մոդելների ներդրման ծրագրեր»
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ կետերը.
«12) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող
մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերի նորմատիվները։»
«13) հաստատում է միջազգային միջոցառումներին և նախագծերին մասնակցելու համար անհատ
կատարողներին, ստեղծագործողներին, մշակույթի գործիչներին և ստեղծագործական խմբերին Հայաստանի
Հանրապետության պետական բյուջեով նախատեսված նպաստ տրամադրելու կարգը և չափորոշիչները։»
Հոդված 8. Անցումային և եզրափակիչ դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո։
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները
պահպանում են իրենց «ազգային» կարգավիճակը։

  • Duration

    14.01.2026 04.02.2026
  • Type

    Law

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 386

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: