Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 19.06.2018 13:50:10 | <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ>> պարբերությանը հաջորդող <<որոշմամբ>> բառը հանել: Նաև << Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը>> վարնագրված բաժնում <<ԵՐԲ>> գրված է մեծատառերով: | Ընդունվել է | Նախագծի հիմնավորման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն |
2 | Թաթուլ Ստեփանյան 19.06.2018 13:50:10 | <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ>> պարբերությանը հաջորդող <<որոշմամբ>> բառը հանել: Նաև << Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը>> վարնագրված բաժնում <<ԵՐԲ>> գրված է մեծատառերով: | Ընդունվել է | Նախագծի հիմնավորման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություն |
3 | Թաթուլ Ստեփանյան 19.06.2018 13:56:24 | Առաջարկում եմ տեքստում ներկայացնել հիմնավորումներ, առ այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով թվով 7 գործարար ծրագրերի շահառուների կողմից հիմնվող սպանդանոցների գործարկումը բավարար է ՀՀ-ում ամբողջապես անցնել սպանդանոցային մորթի: | Չի ընդունվել | Ներկայացված դիրքորոշումը դուրս է նախագծի կանոնակարգման շրջանակներից, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը և նախագծով առաջարկվում է ընդհամենը փոփոխել կատարման ժամկետը: |
4 | Թաթուլ Ստեփանյան 19.06.2018 14:15:06 | Սպանդանոցային մորթի իրականացման նպատակն առողջ միս, մսամթերք, ենթամթերքներ ստանալն է, այսպես է ամբողջ աշխարհում: Ենթադրվում է, որ կարևոր է թե որտեղ է կառուցվում սպանդանոցը հատկապես <<առողջ>> բառի համատեքստում: Այնինչ <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշման>> համաձայն <<հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին>> են հանձնվում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները: Սրանք այն շենքերն ու շինություններն են, որտեղ, որոշ դեպքերում շուրջ 70-80 տարի, ամենօրյա ռեժիմով, անասնաբուժական աշխատակազմը գործ է ունեցել վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ կրող սուբյեկտների հետ: Ընդ որում այս շինքերին կից գործել են Բեկարի հորեր, որի փաստը ևս լրացուցիչ մտահոգության առիթ է դառնում: Հաշվի են առնվել արդյոք վերը նշված փաստերը, հատկապես այդ շենքերում սպանդանոցներ հինելու մտադրության ժամանակ, ուր են տեղափոխվում այդ շենքերում աշխատող մասնագետները, որտեղ են նրանք իրականացնելու իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները: ԵՎ ի լրումն, ինչպիսի արձագանք կարող է լինել ներքին և արտաքին շուկաներում, եթե բացահայտվի, որ այն միսը, մսամթերքը, որը տվյալ սպանդանոցի տերերը պետք է առաջարկեն պոտենցիալ հաճախորդներին ստացվել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ շուրջ 70-80 տարի ամենօրյա ռեժիմով աշխատող շենքերի տարածքներում: Տեղեկացված են արդյոք այն 7 շահառուները, որ իրենք ներդրում են անում <<ոչ առողջ>> տարածքներում և ինչ ռիսկեր են իրենց սպառնում: | Չի ընդունվել | Ներկայացված դիրքորոշումը դուրս է նախագծի կանոնակարգման շրջանակներից, քանի որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն արդեն իսկ սահմանված է պարտադիր սպանդանոցային մորթի պահանջ: |
5 | Թաթուլ Ստեփանյան 20.06.2018 15:25:33 | Մինչև 01. 01. 2019թ. պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետի հետաձգումը քննարկվել է արդյոք սպանդանոցների տերերի հետ, հաշվի են առնվել վերջիններիս բիզնես շահերը, քանի որ նրանք պլանավորել են հուլիս ամսից սկսած ակտիվ գործունեություն ծավալել, իսկ այս առաջարկի ընդունման պարագայում, այն կհետաձգվի ևս 6 ամիս: | ՉԻ ընդունվել | Նախագիծը չի քննարկվել սպանդանոցների տերերի հետ, քանի որ ներկայացված հիմնավորման համաձայն շահառուների հետ անհատույց օգտագործման պայմանագրեր դեռ չեն կնքվել: Միաժամանակ նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դրվել է հանրային քննարկման՝ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշմամբ սահմանված կարգով: |