«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀՀ կառավարության 04.09.2025թ. N1264-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները սեփական կարիքների համար օգտագործման դեպքում այդ ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնի միասնական շտեմարան փոխանցվում է ՀՀ կառավարության 10.03.2022թ. N312-Լ որոշմանը համապատասխան՝ ԵԱՏՄ շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով։
ՀՀ կառավարության 04.09.2025թ. N1276-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.09.2025թ. N1264-Ն որոշման մեջ հստակեցնել, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները սեփական կարիքների համար օգտագործման դեպքում այդ ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնի միասնական շտեմարան կարող է փոխանցվել նաև հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)։
-
Duration
12.01.2026 27.01.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 706
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.