Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2017 թ. հունիսի 19-ի № 646-Ա որոշման հավելվածի 4.6-րդ կետի «Սպորտ և երիտասարդություն» բաժնի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները:
Հայեցակարգը և հայեցակարգից բխող 2019-2022 թվականների ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը ծառայում է որպես ուղղորդիչ միջոց հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցերի լուծման համար:
«Հայաստանի Հանրապետությունում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգին, հայեցակարգից բխող 2019-2022 թվականների ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լուծում կստանան սպորտային զբոսաշրջության բնագավառում հայեցակարգում արծարծված խնդիրները
-
Discussed
13.06.2018 - 28.06.2018
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 8382
Print