ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՍՏԻՑԻԴԻ ԵՎ (ԿԱՄ) ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԹՈՒՆԱԲԱՆԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայում կարգավորված չէ պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը։
«Բուսասանիտարիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախատեսվում է, որ պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի հաստատմամբ կկարգավորվեն պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման հետ կապված հարաբերությունները։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4․5 կետի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունների զարգացման, մշտադիտարկման համակարգի գործադրման, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման համապատասխան ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և արդյունքների ներդրումը գործնականում:
-
Duration
09.01.2026 24.01.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 403
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.