Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության տեղերը ընդունելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի (Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27N 1686-Ն որոշումը, 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:) պահանջից: Սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները կհրապարակվեն 2027 թվականի հունվարի առաջին տասնօրյակում, իսկ նույն մասով նախատեսվող ընդունելությունը կկազմակերպվի 2029-2030 թվականների ուսումնական տարվանից:

2026-2027 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի նախագծվել են՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները:

Մասնավորապես, համապատասխան տեղեր  են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության բնագիտական ուղղվածությամբ կրթական ծրագրերին և այլ մասնագիտությունների:

Ազգային փոքրամասնությունների համայնքներին հասանելի, ներառական և որակյալ կրթական գործընթացի շարունակականության ապահովման նպատակով Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) յուրաքանչյուր տարի առկա ուսուցման մինչև 7 անվճար տեղ հատկացնել՝ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների ընդունելության համար, որն էլ արտացոլվել է նախագծում: 2025-2026 ուստարում ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները զբաղեցրել են իրենց 7 անվճար տեղը:

Ինչպես նախորդ՝ 2025-2026 ուստարվա, այնպես էլ 2026-2027 ուստարվա համար Երևանի պետական համալսարանի «Ֆիզիկա» (47 տեղ), «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» (15 տեղ) և «Ռադիոֆիզիկա»(47տեղ) կրթական ծրագրերին տրամադրվել է վերոնշյալ տեղերը՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի` «Տեղեկատվական անվտանգություն» (թվանիշ՝ 061901.00.6), «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» (թվանիշ՝ 071603.00.6) մասնագիտություններին շրջանակներում հատկացվել է 38 տեղ: 

Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ մասնագիտությունների ցանկում բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով նախորդ ուսումնական տարիների համար հիմնականում չեն հատկացվել պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղեր կամ հատկացվել են 1-2 տեղ: Մրցույթն անցկացվել է հիմնականում միայն վճարովի համակարգում ընդունելության համար (օրինակ՝ 2024-2025,այնպես էլ 2025-2026 ուսումնական տարիների համար տնտեսագիտություն մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանում անվճար տեղեր չեն հատկացվել): 

Ինչպես նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարում, այնպես էլ 2026-2027 ուսումնական տարվա համար Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել են «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին (12-ական տեղ): Համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությունը համալրվել է նոր կրթական ծրագրով՝ «Արհեստ-արվեստ» 1 անվճար տեղով: 

«Oպերատորություն» և «Ռեժիսուրա» մասնագիտություններին տրամադրվել են 1-ական, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության նոր՝ «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրին՝ 2, իսկ «Էրգոթերապիա» կրթական ծրագրին՝ 1 անվճար տեղեր:

Նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերի ընդունելության քննություններում՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերի՝ բակալավրի հեռակա ընդունելության քննությունների ցանկում վերոհիշյալ մասնագիտությունների համար կսահմանվի 1 քննություն:

Փոփոխության համար հիմք է հանդիսացել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջարկ-հիմնավորումը՝ որի համաձայն փոփոխությունը կնպաստի բուհի՝ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության ԲՏՃՄ կրթական ծրագրերի համալրմանը, որոնք բխում են հանրակրթության պետական կարիքներից: Այն կնպաստի ապահովել ուսանողների թվաքանակի և մասնագիտական ուղղությունների համալրմանը:

Այս փոփոխությունները պայմանավորված են բուհում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով:

Նախագծում նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է նաև դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ:

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով ամրագրված սկզբունքներն ու նախանշված թիրախները հաշվի առնելով՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով անվճար տեղեր չեն հատկացվել (ՎՊՀ, ԳՊՀ, ՇՊՀ ), մասնավորապես՝ նշված տեղերը (ՀԱՊՀ-ի Գյումրու մասնաճյուղի, ՇՊՀ-ի, ՀՃՇԱՀ-ի «Տնտեսագիտություն», «Սերվիս») բաշխվել են նույն բուհի ԲՏՃՄ մասնագիտություններին: 

2025-2026 ուսումնական տարվանից սկսած բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով ընդունելություն գրեթե չի կազմակերպվում՝ պայմանվորված նաև ըստ բուհերի ուղղվածության (այդ թվում գիտական կազմակերպությունների հետ), նրանցում ուսուցանվող մասնագիտությունների խոշորացման ու կոնսոլիդացիայի գործընթացի մեկնարկի հետ: 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2025-2026 ուստարվա համար նախատեսվել է 119 տեղ, նախորդ տարվա 114 տեղի փոխարեն և 5 անվճար տեղը բաշխվել է, գյուղատնտեսական մասնագիտություններին՝ «Ագրոէկոնոմիկա» մասնագիտությանը  տրամադրվել է 5, իսկ  «Ագրոբիզնես» և «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտություններին 3-ական տեղ, ընդ որում՝ առավել տեղեր հատկացնելով «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությանը (32 տեղ), «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն» ինչպես նաև «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրերին ընդհանուր հատկացնելով 30 տեղ: 

Ընդհանուր առմամբ 2026-2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3118 տեղ, որից 2110-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: 

Նախորդ՝ 2025-2026 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման ընդունելության համար նախատեսված 2102 տեղերից 1269-ը՝ (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, իսկ 2026-2027 ուստարվա համար՝ 2110 տեղից՝ 1280-ը՝ (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 62%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին:

Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային այս տարի կհատկացվի 309 տեղ: 

Պաշտպանության նախարարությունը 2025-2026, 2026-2027 ուստարիների համար՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսվել է 273 տեղ (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով նախատեսված 350 տեղի փոխարեն): 

«Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանավարտների համար՝ 2026-2027 ուսումնական տարվա համար ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն (7 տեղ): 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2026-2027 ուստարվա համար՝ 20 տեղ։ 

Ինչպես 2025-2026, այնպես էլ 2026-2027 ուստարիների համար, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել են նպատակային ուսուցման համար անվճար տեղեր, մասնավորապես՝ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան՝ 6, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 10, Մ.Հերացու անվան պետական համալսարան՝ 47 (2025-2026 ուստարվա համար Առողջապահության նախարարությունից առաջարկվել է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար տրամադրել 5-ական և Կոտայքի մարզի դիմորդներին` 2 տեղ), և Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ 1 տեղ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագիծը նպատակ ունի աջակցել  համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին՝ հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքը: Ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկն ապահովելն ու ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև՝

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար բուհին տրամադրված լիցենզիայով սահմանված տեղերը։

Հաշվի առնելով նաև 2025-2026 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը: Դրանք կբաշխվեն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների (կրթական ծրագրերի)՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

  2․ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

                ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

3․ Ակնկալվող արդյունքը

                Ներկայացված նախագծի ընդունմամբ կհաստատվեն 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերն ու վճարովի տեղերի ընդհանուր քանակը և կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի համապատասխան դրույթներով սահմանված ժամկետներում բուհերի 2026-2027 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը (2025թ.-ի ապրիլի 15-ից):

4․ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

                ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5․«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

                Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» առաջին մեգանպատակից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված՝ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրման, բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստման, բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացման ռազմավարական նպատակներից:

 

  • Duration

    30.12.2025 14.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 583

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: