Add to favourites

Under development

«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Էդգար Մարտիրոսյան 13.06.2018 12:58:59 Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները: Նախագիծը լրամշակվել է։ Սույն օրենքի 6-16 հոդվածներում նշված բնագավառներում, ինչպես նաև դրանցով չնախատեսված այլ բնագավառներում մարզպետն իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
2 ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ 19.06.2018 18:59:20 1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»: Մեր կարծիքով մարզպետի կողմից ընդունվող որոշումների տեսակները նշելու անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենքի նախագծում նշված ձևակերպումը ենթադրում է առաջարկությամբ նշված բոլոր տեսակի որոշումների ընդունում։
3 ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ 19.06.2018 18:59:20 2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»: Ներկայացված առաջարկություններում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և ազատման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով։