Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

հիմնավորոՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆՎԱԶ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԵՌ­ՆԱ­ՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍ­ՊՈՐ­­ՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇ­ՎԱՌ­­ՄԱՆ) ԵՐԿԻՐԸ, ՏԵՍԱԿԸ, ՔԱՆԱ­ԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հհ կառավարության ՈՐՈՇՄԱՆ նախագծի վերաբերյալ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով կամ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով բեռ­նա­տար ավտոտրանս­պոր­­տային միջոցների գրանցման (հաշ­վառ­­ման) երկիրը, տեսակը, քանա­կը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) ընդունումը պայմանավորված է բեռնափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում տարանցիկ դերը բարձրացնելու, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, միջպետական համագործակցության զարգացման անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան ՀՀ չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (Օրենսգրքի 188-րդ հոդված)։ Միաժամանակ, Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարման արտոնությունների տրամադրման դեպքերը, որոնցից է օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություն կիրառելը։ Վերջինիս շրջանակներում ՀՀ և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում ՀՀ՝ օգտվելով ճանապահային հարկի վճարումից ազատման արտոնությունից (օրինակ, Վրաստան, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։

ԻԻՀ հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով ԻԻՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկից ազատման պահանջ նախատեսված չէ։

Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն 2024 թվականին ՀՀ պետական բյուջե վճարվել է 4,95 մլրդ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը (կամ մուտքերի 60%-ը)՝ Իրանի Իսլամական Հանրապետության փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով ՀՀ մուտք են գործել շուրջ 22 հազար ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95%-ից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսինքն՝ ՀՀ տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցները 2024 թվականի ընթացքում վճարել են մոտ 14,9 մլն դրամ ճանապարհային հարկ։

Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ (տարանցիկ) փոխադրումները զարգացնելու համար, իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ նախագահի՝ 2006թ. մայիսի 10-ի  ՆՀ-104-Ն հրամանագրով: Վերոնշյալ հուշագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հուշագրի կողմերը չպետք է ձեռնարկեն միջոցներ, որոնք սահմանում են ավելի քիչ բարենպաստ պայմաններ, քան նախատեսված են գործող երկկողմ համաձայնագրերով: Այդ համատեքստում կազմակերպության անդամ-պետությունները սահմանել են ճանապարհային հարկի արտոնություններ  «BSEC Permit» թույլտվություններով բեռնափոխադրողների համար։

Միաժամանակ Հայաստանը հանդիսանում է Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ, որի շրջանակներում ներդրված ՏՆԵԿ թույլտվությունների բազմակողմ համակարգով իրականացվում են միջպետական բեռնափոխադրումներ։ ՏՆԵԿ թույլտվությունների բազմակողմ համակարգի կարգավորումները հաստատվել են Տրանսպորտի նախարարների խորհրդի 1995  թվականի որոշմամբ, համաձայն որի՝ անդամ պետությունները պետք է ապահովեն հավասար մրցակցություն փոխադրողների միջև, թույլ չտան շուկայի խեղաթյուրում կամ անհավասար պայմաններ որևէ երկրի կամ փոխադրողի համար։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» համակարգի և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) թույլտվություններով բեռնափոխադրումներ իրականացնողների նկատմամբ անդամ-պետությունները կիրառում են ճանապարհային հարկի արտոնություններ, իսկ Հայաստանի Հանրապետությունը նշված թույլտվություններով բեռնափոխադրողների նկատմամբ արտոնություն չի կիրառում, ինչը պարբերաբար խնդիրներ է առաջացնում նրանց համար ՀՀ տարածք մուտք գործելիս։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի շրջանակներում պարբերաբար քննարկվում են ՀՀ-ի կողմից ճանապարհային հարկ գանձնելու և բազմակողմ քվոտաների համակարգում հավասար մրցակցային պայմաններ չսահմանելու հարցը։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

2024 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-453-Ն օրենքով սահմանվեց ճանապարհային հարկի վճարման արտոնություն ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։

ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022թ 17-րդ նիստի փոխընմբռնման հուշագրի «Տրանսպորտ» բաժնի 1.1 կետով և 2024 թվականին Թեհրանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի Փոխըմբռնման հուշագրի 214-րդ կետով սահմանված է, որ Կողմերը պատրաստակամություն են հայտնում երկու երկրների միջև բեռնափոխադրումները հեշտացնելու և խթանելու նպատակով փոխադարձ հիմունքով ճանապարհային հարկը նվազեցնելու կամ զրոյացնելու ուղղությամբ:

Օրենսդրական փոփոխությունները իրականացվում են ԻԻՀ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում ընդունված փոխադարձության սկզբունքով ճանապարհային հարկի արտոնություն սահմանելու վերաբերյալ երկու երկրների միջև ստորագրված փոխընբռնման հուշագրերով նախատեսված պահանջների համաձայն։ Փոխադարձաբար արտոնություններ սահմանելու օրենսդրական կարգավորումները պետք է իրականացվեն զուգահեռաբար։ Հայկական կողմն իր կողմից իրականացվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ կտեղեկացնի իրանական կողմին, ակնկալելով՝ իրանական կողմից տեղեկատվության ստացումը ԻԻՀ տարածք մուտք գործելու համար սահմանված 120 ԱՄՆ դոլարի չափով վճարից հայկական բեռնատարներն ազատելու որոշման վերաբերյալ։

Բացի այդ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» համակարգի և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) թույլտվությունների համակարգում հայկական բեռնափոխադրումներ իրականացնողների նկատմամբ անդամ-պետություններում կիրառվում են արտոնությունները, ինչը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։

Առկա խնդիրները լուծելու նպատակով Հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան մշակվել է որոշման նախագիծը՝ դրանով սահմանելով ճանապարհային հարկի արտոնություններ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ, ինչպես նաև կիրառել նվազ ճանապարհային հարկի արտոնություն ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) 30-ից 44 տոննա  առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ։

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022թ 17-րդ նիստի և 2024 թվականի 18-րդ նիստի Փոխըմբռնման հուշագրերի պահանջների կատարումը։

 

 4Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվում է ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) 30-ից 44 տոննա  առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ կիրառել նվազ ճանապարհային հարկի վճարման արտոնություն (120 ԱՄՆ դոլարին համարժոք դրամի չափով) տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում։

Բացի այդ՝ որոշման նախագծով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «BSEC Permit» և Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ թույլտվությունների համակարգերով բեռնափոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները կազատվեն ճանապարհային հարկի վճարման պարտավորությունից։

Կարգավորումը նպատակ ունի ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, դրանով ապահովելով ՀՀ տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալի ավելացմանը և հայկական բեռնափոխադրող ընկերությունների համար ստեղծել նպաստավոր պայմաններ ԻԻՀ-ի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար, քանի որ արտոնությունները նախատեսվում է կիրառել փոխադարձության սկզբունքով։    

Հարցի իրավական կարգավորումը կբարձրացնի ԲՍԵԿ և ՏՆԵԿ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի միջազգային հեղինակությունը, կապահովի հարցի կայուն և վերջնական լուծումը, կբարձրացնի Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերը և կբարելավի միջազգային տրանսպորտային միջանցքներում Հայաստանի ներգրավվածության մակարդակը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է խթանել ՀՀ տարածքով ԻԻՀ-ում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի երրորդ երկրներ իրականցվող տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև կրճատել հայկական բեռնափոխադրող ընկերությունների տրանսպորտային ծախսերը՝ դեպի ԻԻՀ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում։

6Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը 2026 թվականից սկսած կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ճանապարհային հարկի վճարումից ձևավորվող տարեկան եկամուտների նվազմանը՝ մոտ 14,9 մլն դրամի չափով։

7Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է։

8Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 382-րդ կետի սահմանված միջոցառման շրջանակներից:

  • Duration

    26.12.2025 12.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 72

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: