Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

________________________ 2025 թվականի N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 13-ի N 1/փ-141 և 1/փ-142, 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 2/փ-335, նոյեմբերի 28-ի N 2/փ-373, N 2/փ-381 և դեկտեմբերի 02-ի N 2/փ-386 դրական եզրակացությունները, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2022 թվականի հուլիսի 15-ի N 01.2/12/04124-2022, N 01.2/12/04125-2022, 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 01/03.1/10209-2025 (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N Պ-3142), դեկտեմբերի 09-ի N 01/03.1/11706-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 09-ի N Պ-3599), դեկտեմբերի 10-ի N 01/03.1/11731-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ի N Պ-3612) և դեկտեմբերի 10-ի N 01/03.1/11730-2025 (մուտք՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ի N Պ-3613) գրությունները, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.       
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում՝ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0039-1892 կադաստրային ծածկագրով 0,1884 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 9 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4` 07-002-0039-1892 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-4» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում՝ «209.63» թիվը լրացնել «0.1884» թվով և 7-րդ սյունակում «4-5 վերգետյա հարկ,» բառերից հետո լրացնել «9 վերգետնյա հարկ,» բառերը։    
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով 0.98723 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «50,00» թիվը փոխարինել «49.0128» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «506.37» թիվը փոխարինել «505.3828» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «507.27» թիվը փոխարինել «506.2828» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով 0,98723 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանված  ցածր հարկայնության բնակելի կառուցապատման գոտին փոփոխել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0027 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «13,17» թվից հետո լրացնել «0.98723» թիվը և 7-րդ սյունակում «4-5 վերգետյա հարկ,» բառերից հետո լրացնել «6-9 վերգետնյա հարկ,» բառերը։
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0139-0066 կադաստրային ծածկագրով 0.0653 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը  փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.67» թիվը փոխարինել «659.6047» թվով, 3-րդ սյունակում՝ «609.46» թիվը փոխարինել «609.3947» թվով, 2.1-ին տողի 2-րդ սունյակում «181.81» թիվը փոխարինել «181.7447» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.17» թիվը փոխարինել «186.1047» թվով,        
5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Մայակովսկի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-043-0128-0351 կադաստրային ծածկագրով 0.33866 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «368.65» թիվը փոխարինել «368.3113» թվով, 3-րդ սյունակում՝ «366.73» թիվը փոխարինել «366.3913» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «82.12» թիվը փոխարինել «81.7813» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «82.51» թիվը փոխարինել «82.1713» թվով,
6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0052-0027 կադաստրային ծածկագրով 0.1334 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 2.4-րդ տողի 2-րդ սյունակում «60.11» թիվը փոխարինել «59.9766» թվով, 3-րդ սյունակում «84.863» թիվը փոխարինել «84.7296» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.47» թիվը փոխարինել «331.3366» թվով, իսկ 3-րդ սյունակում «351.164» թիվը փոխարինել «351.0306» թվով,      
7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0052-0026 կադաստրային ծածկագրով 0.117366 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 2.4-րդ տողի 2-րդ սյունակում «59.9766» թիվը փոխարինել «59.8592» թվով, 3-րդ սյունակում «84.7296» թիվը փոխարինել «84.6122» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.3366» թիվը փոխարինել «331.2192» թվով, իսկ 3-րդ սյունակում «351.0306» թիվը փոխարինել «350.9132» թվով։      
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարեն հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

 


  

  • Duration

    26.12.2025 11.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 115

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: