«Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
«ՆԱԽԱԳԻԾ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
---- ----------- 2017 թվականի № - Ն
«ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ի № 692-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը` համաձայն № 1 հավելվածի:
- Հաստատել վերելակների անվտանգության պահանջները՝ համաձայն № 2 հավելվածի:
- Հաստատել սերտիֆիկացման ենթակա վերելակների անվտանգության սարքերի ցանկը՝ համաձայն № 3 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Կ.Կարապետյան
2017 թ. ----------- ----
Երևան
Հավելված № 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
_________ _____ № - Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման համար նախատեսված և օգտագործվող վերելակների ու դրանց անվտանգության սարքերի վրա:
- Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է բոլոր վերելակների և դրանց անվտանգության սարքերի վրա (թափարգելիչներ, որսիչներ, արագության սահմանափակիչներ, հորանի դռների փականներ, անվտանգության հիդրոապարատներ):
- Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում այն վերելակների վրա, որոնք նախատեսված են օգտագործման համար կամ օգտագործվում են.
- լեռնաարդյունաբերության և ածխաարդյունաբերության հանքահորերում,
- նավերում և այլ լողամիջոցներում,
- ծովում հետախուզության և հորատման համար հենահարթակներում,
- ինքնաթիռներում և թռչող ապարատներում, ինչպես նաև այն վերելակների վրա, որոնք.
ա. ունեն վերհանման ատամնաձողային կամ պտուտակավոր մեխանիզմ,
բ. ռազմական նպատակների համար հատուկ նշանակության վերելակներ են:
- Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են վերելակներին և վերելակների անվտանգության սարքերին ներկայացվող պահանջներ, որոնք նպատակաուղղված են տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով հասցվող վնասների ռիսկի կառավարմանն ու նվազեցմանը, մարդու կյանքի և առողջության, գույքի պաշտպանությանը, ինչպես նաև նախազգուշացնում և կարգավորում է վերելակները ու վերելակների անվտանգության սարքերը ըստ նշանակության կիրառմանն ու անվտանգությանը վերաբերող և դրանք ձեռք բերողներին (օգտագործողներին) թյուրիմացության մեջ գցող գործողությունները:
ԳԼՈՒԽ II
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ
- Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և սահմանումները՝
- անվանական արագություն՝ վերելակի խցիկի շարժման արագությունը, որի համար հաշվարկված է վերելակը,
- անվտանգության հիդրոապարատ՝ հիդրոգլանի հետ կոշտ կապված և խցիկի անկումը կանխման համար նախատեսված հիդրավլիկ սարք (խզման կափույր),
- արագության սահմանափակիչ՝ սարք, որը նախատեսված է խցիկի, հակակշռի շարժման արագության սահմանված մեծության գերազանցման դեպքում որսիչների մեխանիզմը գործողության մեջ դնելու համար,
- արտադրող՝ իրավաբանական անձ, այդ թվում՝ օտարերկրյա, կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից իրականացնում է վերելակների, վերելակների անվտանգության սարքերի արտադրություն ու իրացում և պատասխանատու է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար,
- աշխատանքային հարթակ՝ սարք,որ նախատեսված է վերելակի սարքավորումների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ կատարող անձնակազմի տեղաբաշխման համար,
- ըստ նշանակության կիրառում՝ վերելակների օգտագործումը ըստ դրա նշանակությանը համապատասխան, որը նշված է վերելակները պատրաստողի կողմից վերելակների հետ առաքվող շահագործման փաստաթղթերում,
- թափարգելիչ՝ սարք, որը նախատեսված է շարժվող խցիկի և հակակշռի դանդաղեցման մեծության սահմանափակման համար, խցիկը և հակակշիռը եզրային աշխատանքային դիրքը անցնելու դեպքում սարքավորման վնասվածք կամ կոտրվածք ստանալու վտանգի նվազեցման նպատակով,
- խցիկ՝ վերելակի մաս,որը նախատեսված է մարդկանց և բեռների տեղաբաշխման համար,դրանց մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխման ժամանակ,
- կարգավարական հսկողության սարք՝ վերելակի աշխատանքի հեռակառավարման և կարգավարի (օպերատորի) հետ կապի ապահովման համար նախատեսված տեխնիկական միջոց,
- հորանի դռան փական՝ հորանի դուռը փակելու համար նախատեսված ավտոմատ սարք,
- որսիչներ՝ սարք, որը նախատեսված է արագության սահմանված մեծության գերազանցման և քարշային տարրերի խզման դեպքում ուղղորդիչների վրա խցիկը (հակակշիռը) կանգառնելու և պահելու համար,
- սպասարկման գոտի՝ վերելակի սարքավորումների կողքին ազատ հարթակ, որի վրա տեղաբաշխվում է այդ սարքավորումները սպասարկող անձնակազմը,
- վերելակ՝ սարք,որը նախատեսված է ուղղաձիգի նկատմամբ 15°-ից ոչ ավելի թեքման անկյունով, կոշտ ուղղորդիչներով շարժվող խցիկում, մի մակարդակից մեկ այլ մակարդակ մարդկանց և բեռների տեղափոխման համար,
- վերելակի անձնագիր՝ փաստաթուղթ,որը պարունակում է վերելակը պատրաստողի, վերելակի պատրաստման տարեթվի և դրա գործարանային համարի մասին տեղեկություններ, վերելակի և դրա սարքավորումների հիմնական տեխնիկական տվյալների և բնութագրերի, վերելակի անվտանգության սարքերի, նշանակված ծառայության ժամկետի մասին տեղեկություններ, ինչպես նաև նախատեսված է վերելակի շահագործման ժամանակաշրջանում տեղեկությունների գրառման համար,
- վերելակի անվտանգության սարք՝ վերելակի անվտանգության ապահովման համար տեխնիկական միջոց,
- վերելակի տեխնիկական սպասարկում՝ վերելակի շահագործման ժամանակ դրա աշխատունակության և անվտանգության պահպանմանը ուղղված համալիր գործողություններ,
- վերելակի շահագործում՝ վերելակի կենսական ցիկլի փուլ, որի ընթացքում իրականացվում, պահպանվում և վերականգնվում է դրա որակը, իր մեջ ներառում է ըստ նշանակության օգտագործումը, շահագործման ժամանակաշրջանում պահումը, սպասարկումը և վերանորոգումը,
- տիպային նմուշ՝ վերելակների տիպաչափային շարքի հիմնական հատկանիշներ ունեցող վերելակ,
- տիպաչափային շարք՝ միասնական կոնստրուկտորական լուծումներով բնորոշվող վերելակներ, որոնք միմյանցից տարբերվում են բեռնամբարձության, արագության, վերհանման բարձրության բնութագրերով և վերելակի շարժաբերի, խցիկի, կառավարման համակարգի սարքավորումների լրակազմով, ինչպես նաև սարքավորումների փոխադարձ դասավորությամբ:
ԳԼՈՒԽ III
ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության տարածքում վերելակները, վերելակների անվտանգության սարքերը շուկայում շրջանառության մեջ են դրվում Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության դեպքում:
- Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքերը պետք է պատրաստողի կողմից սահմանված ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում համապատասխանեն անվտանգության պահանջներին, պայմանով, որ վերելակները, վերելակների անվտանգության սարքերը օգտագործվեն ըստ նշանակության, Տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետին համապատասխան կատարվեն պատրաստողի կողմից առաքվող վերելակն ուղեկցող փաստաթղթերի պահանջները:
- Շրջանառության մեջ դրվող վերելակները, վերելակների անվտանգության սարքերը պետք է լրակազմվեն հայերենով և անհրաժեշտության դեպքում հայերենի հետ նաև պատվիրատուի պայմանագրում նշված այլ լեզուներով ուղեկցող փաստաթղթերով:
- Ուղեկցող փաստաթղթերը իր մեջ ներառում է.
- շահագործման հրահանգը (ձեռնարկը),
- անձնագիրը,
- հավաքակցման գծագիրը,
- սկզբունքային էլեկտրական սխեման,տարրերի ցուցակով,
- սկզբունքային հիդրավլիկ սխեման (հիդրավլիկ վերելակների համար),
- վերելակի,վերելակի անվտանգության սարքերի (հաշվի առնելով Տեխնիկական կանոնակարգի 36-37-րդ կետերը), հակահրդեհային դռների (առկայության դեպքում) սերտիֆիկատների պատճենները:
- Շահագործման հրահանգը (ձեռնարկը) ներառում է.
- հավաքման, կարգաբերման, կարգավորման, փորձարկումների և ստուգումների անցկացման կարգի մասին ցուցումներ պարունակող հավաքակցման հրահանգը,
- շահագործման ժամանակաշրջանում վերելակների անվտանգության ապահովման համար միջոցները և օգտագործման վերաբերյալ ցուցումները, ներառյալ շահագործման հանձնման, ըստ նշանակության օգտագործման, տեխնիկական սպասարկման, վկայագրման, զննման, վերանորոգման, փորձարկման,
- արագամաշ մանրակների ցուցակը,
- խցիկից մարդկանց անվտանգ տարահանման մեթոդները,
- օգտահանումից առաջ շահագործումից դուրս հանելու վերաբերյալ ցուցումները:
- Վերելակի վրա,սպասարկող անձնակազմի համար հասանելի տեղում,խցիկի վրա կամ խցիկում, պետք է զետեղվի վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով, պատրաստողի անվանումը և նրա ապրանքային նշանը, վերելակի նույնականացման (գործարանային) համարը, պատրաստման տարեթիվը պարունակող տեղեկություններ:
- Վերելակի անվտանգության սարքի վրա, ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկեր ապահովող ցանկացած եղանակով, պետք է զետեղվի պատրաստողի անվանումը և նրա ապրանքային նշանը,սարքի նույնականացման համարը պարունակող տեղեկություններ:
- Տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է հայերեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված լեզվով լրացված համապատասխանության հայտարարագրով կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթերով, ինչպես նաև արտադրանքի հայերեն մակնշմամբ, համապատասխանու- թյան ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով,կամ մակնշումը կատարվում է միջազգային համաձայնագրերով սահմանված պահանջներին համապատասխան:
ԳԼՈՒԽ IV
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Վերելակի նախագծման, պատրաստման, հավաքակցման ժամանակ և նշանակված ծառայության ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման համար նախատեսվում են № 2 հավելվածով հաստատված վերելակի անվտանգության ընդհանուր պահանջների և անվտանգության հատուկ պահանջների կատարման համար գործիքներ և միջոցներ, հաշվի առնելով վերելակի նշանակությունը և շահագործման պայմանները: էներգետիկ արդյունավետության դասը նշվում է վերելակի տեխնիկական փաստաթղթերում և դրա մակնշման վրա:
- Օբյեկտում հավաքակցված վերելակի, շահագործման հանձնելուց առաջ, անվտանգությունն ապահովելու համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
- վերելակի հավաքակցումն իրականացվում է վերելակներ հավաքակցող որակավորված անձնակազմի կողմից, հավաքակցման, կարգաբերման և կարգավորման վերաբերյալ ցուցումներ պարունակող հավաքակցման փաստաթղթերին համապատասխան, ինչպես նաև վերելակի տեղակայման նախագծային փաստաթղթերին համապատասխան,
- հավաքակցած վերելակի համապատասխանության հավաստումն իրականացվում է Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում նշված պահանջներին համապատասխան:
- Վերելակի նշանակված ծառայության ժամկետի ընթացքում անվտանգության ապահովման համար պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
- վերելակի ըստ նշանակության օգտագործման, վերելակը պատրաստողի շահագործման հրահանգին համապատասխան վերելակի տեխնիկական սպասարկման, վերանորոգման և զննման անցկացման,
- որակավորված անձնակազմի կողմից վերելակի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների կատարման,
- Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան վերելակի տեխնիկական զննման (վկայագրման) ձևով համապատասխանության գնահատման անցկացման,
- նշանակված ծառայության ժամկետը լրանալուց (աշխատելուց) հետո չի թույլատրվում վերելակի օգտագործումն ըստ նշանակության առանց համապատասխանության գնահատում անցկացման, վերելակի ըստ նշանակության օգտագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունների և պայմանների որոշման, արդիականացում կամ փոխարինում կատարման նպատակով, հաշվի առնելով համապատասխանության գնահատման արդյունքները: Ընդ որում, նշված գործառույթները իրականացվում են Տեխնիկական կանոնակարգի 6-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան:
- Մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, շահագործման հանձնված վերելակի անձնագրում նշանակված ծառայության ժամկետի մասին տեղեկությունների բացակայության դեպքում վերելակի նշանակված ծառայության ժամկետ է սահմանվում այն շահագործման հանձնելու օրվանից սկսած 25 տարվան հավասար ժամկետը:
- Վերելակների օգտահանմանը ներկայացվող անվտանգության պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ V
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Տեխնիկական կանոնակարգին վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համապատասխանությունն ապահովում են Տեխնիկական կանոնակարգի անվտան- գության պահանջների անմիջական կատարմամբ կամ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգով սահմանված, վերելակներին և վերելակների անվտանգության սարքերին վերաբերող, Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային (ԻՍՕ), այդ թվում՝ եվրոպական (ԵՆ), տարածաշրջանային (ԳՕՍՏ),Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և այլ պետությունների ազգային ստանդարտների կամավոր կիրառմամբ, և Տեխնիկական կանոնակարգի հետ փոխկապակցված ստանդարտների պահանջների կատարմամբ: Փոխկապակցված ստանդարտների պահանջների կամավոր հիմունքով կատարումը վկայում է Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակների և վերելակների անվտանգության սարքերի համապատասխանության մասին:
ԳԼՈՒԽ VI
ՎԵՐԵԼԱԿԻ ԵՎ ՎԵՐԵԼԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (ՀԱՎԱՍՏՈՒՄԸ)
- Շրջանառության համար թողակվող վերելակները և վերելակների անվտանգության սարքերը ենթակա են համապատասխանության գնահատման Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, կամ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ընդունված այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվում է տվյալ վերելակի և վերելակի անվտանգության սարքերի վրա:
- Վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության գնահատումը Տեխնիկական կանոնակարգի պահանջներին իրականացվում է համապատաս- խանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի ընդունման ձևերով, պետական հսկողության (վերահսկողության), գրանցման և տեխնիկական վիճակի գնահատման (զննման-վկայագրման) ձևերով:
- Վերելակների և վերելակների անվտանգության սարքերի սերտիֆիկացման և համապատասխանության հայտարարագրման ժամանակ որպես հայտատու կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձը, որը հանդիսանում է արտադրանք արտադրողը կամ արտադրողի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ վաճառողի (մատակարարի) կարգավիճակով (այսուհետ` հայտատու՝ կամ հայտատու-արտադրող, կամ հայտատու-վաճառող):
- Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (համապատաս-խանության գնահատման նշանակված մարմին) ընտրությունն իրականացնում է հայտատուն, որի հավատարմագրման ոլորտում ընդգրկված է տվյալ արտադրանքը՝ վերելակը և վերելակի անվտանգության սարքերը:
- Համապատասխանության գնահատման համար փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերենով, հայտատուի ստորագրությունով և կնիքով կնքված (առկայության դեպքում), իսկ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում՝ պայմանագրով (համաձայնագրով) նախատեսված լեզվով:
- Հայտատուի կողմից, Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքերի համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով համապատասխանությունը գնահատելու (հավաստելու) համար, կամավորության սկզբունքով կիրառելի են.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի №56-Ն որոշման № 2--18 հավելվածներով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերից յուրաքանչյուրը կամ դրանց տեսակների համադրումը, մասնվորապես՝ № 2 հավելվածով (Ընթացակարգ Ա, այդ թվում՝ Ա1 և Ա2) և № 15 հավելվածով (Ընթացակարգ Է) նախատեսված ընթացակարգերը, կամ հայտարարագրման սխեմայի և սերտիֆիկացման սխեմայի ընտրությունը իրականացնում է հայտատուն համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի № 1170-Ն որոշման հավելվածով սահմանված սխեմաներին համապատասխան.
ա. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ-5հ սխեմաները, մասնավորապես՝ հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրվող արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ, 2հ և 3հ սխեմաները (երբ հայտարարագիրը վավերացման և գրանցման համար սերտիֆիկացման մարմի է ներկայացնում արտադրանք արտադրողը՝ հայտատու-արտադրողը),իսկ եթե միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի հայտարարագրման համար հայտարարագիրը վավերացման և գրանցման համար սերտիֆիկացման մարմի է ներկայացնում արտադրանք վաճառողը (մատակարարը)՝ հայտատու-վաճառողը, որը հնարավորություն չունի հավաքելու սեփական ապացույցներ,ապա կիրառելի են 2հ, 4հ և 5հ սխեմաները,
բ. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի սերտիֆիկացման համար կիրառելի են 1ս -7ս սխեմաները: Ընդ որում, 1ս -5ս սխեմաները կիրառելի են հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրության արտադրանքի սերտիֆիկացման համար, իսկ 6ս և 7ս սխեմաները կիրառելի են հիմնականում հայտատու-վաճառողի կողմից միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի սերտիֆիկացման համար, հայտատու-արտադրողի կողմից միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակներով կամ մեկանգամյա արտադրված արտադրանքի յուրաքանչյուր (եզակի) միավորի թողարկման դեպքում կիրառելի են նաև 6ս և 7ս սխեմաները,
և կամ՝
- Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի № 621 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան.
ա. սերիական արտադրվող, կամ միաժամանակյա արտադրված արտադրանքի խմբաքանակի կամ մեկանգամյա արտադրված յուրաքանչյուր (եզակի) արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ-6հ սխեմաները, մասնավորապես՝ հայտատու-արտադրողի կողմից սերիական արտադրվող արտադրանքի հայտարարագրման համար կիրառելի են 1հ, 3հ, 5հ և 6հ սխեմաները, հայտատու-վաճառող
-
Discussed
01.03.2017 - 23.03.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10469
Print