Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՎԱՍՏՎԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ (ԼՈԳԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԼՈԳԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՁԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՎԱՍՏՎԵԼՈՒ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ (ԼՈԳԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ԼՈԳԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) փոփոխությունների և լրացումների ընդունմամբ առաջացել է անհրաժեշտություն նախատեսելու հստակ կարգավորումներ՝ Օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում անհատական և հրապարակային ծանուցումների տեղադրման և դրա մասին անձին տեղեկացման, անհատական ծանուցման տեղադրման վայր (թվային միջավայր) մուտք գործելու, ծանուցումը կարդալու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունների հաշվառման (լոգավորման) և լոգերի պահպանման վերաբերյալ։

Նախագծի մշակման և համապատասխան որոշման ընդունման առաջնային հիմքը «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ 10-րդ հոդվածի պահանջներն են։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով ներդրվում է «eNotify» համակարգը, որը հանդիսանում է ծանուցումների իրականացման կենտրոնացված հարթակ,  և թույլ է տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (նույնիսկ նրանց, որոնք չունեն ծանուցումների սեփական համակարգեր) ապահովել ծանուցումների գեներացումը և տեղադրումը համապատասխան հարթակներում՝ օգտագործելով տվյալների փոխանակման շերտը։ Համակարգը հաշվառում է (լոգավորում է) ոչ միայն մուտք գործելու, այլև ծանուցումը կարդալու, կից փաստաթղթերը դիտելու կամ բեռնելու ճշգրիտ ժամանակը (վայրկյանի ճշտությամբ)։

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար ծանուցումները տեղադրվում են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջում, իսկ ֆիզիկական անձանց ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին։ Անձինք ծանուցման առկայության մասին կտեղեկացվեն նաև իրենց կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսահամարին ուղարկվող կարճ հաղորդագրությամբ։

Միևնույն ժամանակ, նախագծով կարգավորվում են ինչպես ծանուցման այլ եղանակների սպառմամբ հրապարակային ծանուցումն իրականացնելու ընթացակարգերը, այնպես էլ մեծամասամբ պահպանվել են հրապարակային ծանուցման, որպես ծանուցումների ինքնուրույն տեսակի, գործող կարգավորումները։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացումը:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի նվազեցման՝ ծանուցման էլեկտրոնային եղանակի կիրառման մասշտաբներին համապատասխան, որոնք ենթակա կլինեն հետագա հաշվարկման: Միևնույն ժամանակ, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել որոշակի ծախսերի՝ «eNotify» համակարգի ներդրման կապակցությամբ։

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 11-րդ կետից:

  • Discussed

    25.12.2025 - 09.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Electronic justice, Telecommunication(electronic communication), Information technologies

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 791

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: