Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »_________2026  թվականի N       -Ն  

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`  Հայաստանի Հանրապետության կառավարու­թյու­նը որոշում է.

      1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համա­կար­գի զին­ծա­­ռա­­յողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշ­ման հավելվածում (այսուհետ՝ կարգ) կատարել հետև­յալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշման­դա­մության զինվորական կենսաթոշակի իրա­վունք ունեցող նախկին զինծառայողները կամ զինվորական ծա­ռայության ընթացքում զոհված (մահացած)» բառերով, իսկ «տարածությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված անձանցբառերը.

          2) կարգի 12-րդ կետում՝

          ա. «ունեցող են» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված անձանցբառերը,

          բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3) ունի հաշման­դա­մության զինվորական կենսաթոշակի իրա­վունք կամ զոհվել (մահացել) է զինվորական ծա­ռայության ընթացքում.».

          3) կարգի 12-րդ կետից հետո լրացնել 12.1-ին կետ՝ հետևյալ բովանդա­կու­թյամբ.

         «12.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված բնակարանային պայմանների բարելավ­ման կարիք ունենալու պայմանը չի տարածվում ծառայողական պարտականություն­նե­րը կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար­տական գոր­ծո­ղություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հեր­թա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի ան­դամ­ների վրա, որոնց անհատույց օգտա­գործ­ման իրավունքով տրամադրված բնակելի տարա­ծությունն անհատույց սեփա­կա­նության իրավունքով տրամադրվում է անկախ բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված լինելու և բնա­կա­րանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքներից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից: Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի՝

1) 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունների գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա.

2) 3-րդ ենթակետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշ­ման հավելվածի 12.1-ին կետի գործողությունը տարածվում է միայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառայողական պարտականություն­նե­րը կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մար­տական գոր­ծո­ղություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հեր­թա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

 

     Հայաստանի Հանրապետության
     
վարչապետ

                                           Ն. Փաշինյան

               ք. Երևան 2026թ.

  • Discussed

    25.12.2025 - 10.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 873

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: