Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2026 թիվ ____-Ն

 

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումՆԵՐ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային արտո­­նություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

1.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմա­կեր­պու­թյուն­ների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաս­­տատելու մասին» թիվ 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրա­ցում­­ները՝

1)   որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«13) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կող­մից 2026 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրա­գիրը՝ համաձայն N 14 հավելվածի:».

2)  որոշումը լրացնել նոր՝ N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարք­ների և գործառնությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

                      վարչապետ                                                                      Ն. Փաշինյան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

 

 

ԾՐԱԳԻՐ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 թվականի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

N

Նկարագրություն

Գումար /ՀՀ Դրամ

1

Հողի գնում

300,000,000

2

Անշարժ գույքի գնում

700,000,000

3

Շարժական գույքի գնում

35,000,000

4

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. Էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

2,000,000

5

Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ

2,000,000

6

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռք բերում

5,000,000

7

Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

15,000,000

8

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում

35,000,000

9

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

2,000,000

10

Թարգմանչական, համանման այլ ծառայություններ

500,000

11

Վարձակալություն

20,000,000

12

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ

3,000,000

13

Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ

5,000,000

14

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

7,000,000

15

Գնահատման, միջնորդական ծառայություններ

3,000,000

16

Վառելիք

5,000,000

17

Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում

2,000,000

18

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

10,000,000

19

Միջոցառումների կազմակերպում

1,000,000

20

Փորձագիտական, ուսումնական ծառայություններ

7,000,000

21

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

5,000,000

22

Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում

15,000,000

23

Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում

170,000,000

24

Ազգային պարկի վարձակալություն

17,600,000

25

Կանաչապատման ծառայություն   

30,000,000

 

 

 

 

 

1,397,100,000

         

 

 

 

 

 

 

 

«Դիլիջանի Միջազգային Դպրոց, Հայաստան» հիմնադրամ

 

N

Նկարագրություն

Գումար /ՀՀ Դրամ

1

Շարժական գույքի գնում

49,000,000

2

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

209,205,000

3

Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում

10,430,000

4

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում

5,000,000

5

Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

71,680,000

6

Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում

215,430,000

7

Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում

369,130,000

8

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ

35,680,000

9

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

40,000,000

10

Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ

7,000,000

11

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն

5,000,000

12

Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի

327,480,000

13

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ

22,170,000

14

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

5,300,000

15

Գնահատման, միջնորդական ծառայություններ

9,500,000

16

Վառելիք

19,460,000

17

Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում

28,910,000

18

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

20,000,000

19

Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում

119,020,000

20

Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ

 

28,640,000

21

Ապահովագրական ծառայություններ

37,590,000

22

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

15,000,000

23

Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում

129,170,000

24

Անձնակազմի ընտրության ծառայություններ

9,000,000

25

Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում

162,260,000

 

 

 

 

1,951,055,000

         

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի
             ղեկավար                                                                            Ա. Հարությունյան

 

  • Discussed

    24.12.2025 - 16.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science, State revenue, Financial, Territorial administration and development

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1041

Print

Suggestions

Կարինե Քոչոյան

11.01.2026

Հարկային արտոնությունը դպրոցին կարող է տալ ֆինանսական,կրթական և ռազմավարական առավելություններ՝որակյալ դասավանդողների ներգրավում,միջազգային հեղինակության ամրապնդում։

  • Մրցուակ և ճկուն ուսման վճարները կնպաստեն նոր սովորողների ներգրավմանը,այդ թվում՝ ավելի մեծ թվով տեղացի սովորողների ընդգրկում։Պարզապես հանրության համար տեղեկատվությունը դարձնել հասնաելի ։

Քրիստինե Հայրապետյան

24.12.2025

  1. Հարկային արտոնությունների տրամադրումը կզարգացնի ֆինանսական շարժը և դպրոցի գործունեությունը, ինքնուրույնությունը,հատկապես թափանցիկության պարագայում,երբ մանրամասնորեն ծախսերը երևում են։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: