«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թ․ մարտի 16-ի թիվ 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ) քրեակատարողական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) համակարգում ներդրվել է էլեկտրոնային հսկողության համակարգ, որն արդեն գործնականում կիրառվում է Ծառայության կենտրոնական մարմնում և ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկում: Նախատեսվում է նման համակարգ ներդնել նաև ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ նաև՝ Հիմնարկներ):
Սակայն, Հիմնարկներում ոչ ընդհանուր էլեկտրոնային հսկողության համակարգ ներդնելու (օրինակ՝ պարագծի էլեկտրոնային հսկողության) պարագայում Ծառայությունը ևս պարտավոր է առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կանոնակարգումներով, ինչը գործնականում կարող է հանգեցնել հավելյալ ոչ անհրաժեշտ սարքավորումների տեղադրմանը, հետևաբար նաև՝ ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցների ավելացմանը։
Բացի այդ, հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների ներկայիս և ակնկալվող արագ զարգացման տեմպերը, նպատակահարմար չէ Որոշմամբ սահմանափակել էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցները, դրանց պարամետրերը և հնարավորությունները։
Առաջարկվող նախագծով առավել կհստակեցվի Որոշման գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և/կամ թերի կարգավորված որոշ հարաբերություններ, մասնավորապես՝ կլրացվի էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, ինչպես նաև կփոփոխվի էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը։
Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներում ոչ ընդհանուր էլեկտրոնային հսկողության համակարգ ներդնելու պարագայում Որոշման նախագծի համապատասխան հավելվածներում առաջարկվող փոփոխություններն առավել ճկուն և արդյունավետ կդարձնեն Որոշման գործնական կիրառելիությունը:
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգում էլեկտրոնային հսկողության պայմանների պատշաճ ապահովման համար անհրաժեշտ իրավահարաբերությունները:
3. Նախագծի մշկաման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։
4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիցչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
5. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման կամ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Duration
17.12.2025 05.01.2026 -
Type
Decision
-
Area
Justice, Penitentiary, Electronic justice, Information technologies
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 148
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.