Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                               Նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Օ Ր Ե Ն Ք Ը

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը և կետադրական նշանը:

 

Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 4. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի 11-րդ մասում քրեակատարողական ծառայության» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայության» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 6. 1. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի`

1)                3-րդ կետում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «և պրոբացիայի» բառերը.

2)  4-րդ կետում «քրեակատարողական ծառայությունում» բառերից հետո լրացնել «, պրոբացիայի ծառայությունում» բառերը և կետադրական նշանը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                              Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___  ______________ 2025 ԹՎԱԿԱՆԻ                                         N ___

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին կետը՝

ա. լրացնել հետևյալ խմբագրությամբ 3.1-րդ ենթակետով.

«3.1) սույն որոշմամբ հաստատված կանոններով պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը՝ իր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով.»,

բ. 4.1-րդ կետում «վարչությունը» բառը փոխարինել «ծառայությունը» բառով,

գ. 6-րդ կետում «քրեակատարողական ծառայության,» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «պրոբացիայի ծառայության,» բառերը և կետադրական նշանը.

2) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետով՝

«2.3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել Պրոբացիայի ծառայության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակի գործերը:»:

2. Որոշմամբ հաստատված Հավելված N 1-ում՝

1) 5.1-րդ կետում երկրորդ «վարչության» բառը փոխարինել «ծառայության» բառով.

2) 47-րդ կետում «քրեակատարողական ծառայողի,» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողի,» բառերը և կետադրական նշանը:

3. Որոշմամբ հաստատված Հավելված N 3-ում՝

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «պրոբացիայի ծառայող,» բառերը և կետադրական նշանը.

2) 4-րդ կետի 1-ին ենթակետում «քրեակատարողական ծառայողի,» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «պրոբացիայի ծառայողի» բառերը:

4. Որոշմամբ հաստատված Հավելված N 10-ում՝

1) 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) զորացրման հրամանի քաղվածքը, իսկ պրոբացիայի այն ծառայողը, որն այդ պաշտոնին է նշանակվել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից, այդ պաշտոնից ազատվելու և պրոբացիայի ծառայողի պաշտոնում նշանակվելու մասին հրամանների քաղվածքները, եթե աշխատանքային գրքույկում առկա չեն այդ մասին համապատասխան գրառումները.»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Duration

    17.12.2025 05.01.2026
  • Type

    Law

  • Area

    Justice, Social welfare, Probation, Penitentiary, Public service

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 58

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: