«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | <Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ 24.12.2025 13:38:36 |
«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները․ 1. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «փորձաքննություն» բառը փոխարինել «փորձարկումներ» բառով՝ հաշվի առնելով, որ տվյալ փուլում անհրաժեշտ է իրականացնել տեխնոլոգիական փորձարկումներ՝ հում նավթը և/կամ բնական գազը խառնուրդներից մաքրելու համար կիրառելի տեխնոլոգիաները պարզելու և գնահատելու նպատակով։ Նշված փոփոխությունը առավել ճշգրիտ է արտացոլում իրականացվող գործընթացների տեխնիկական և գործնական բնույթը։ 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․ «2. Նավթային գործունեության իրականացման շրջանակում առաջացած մասնագիտական բնույթի վեճերի լուծումը վերապահվում է Լոնդոնի դատարանի միջազգային դատավարությունների (ԼԴՄԴ) կանոնների համաձայն իրականացվող դատավարությանը կամ կողմերի համաձայնությամբ՝ այլ, իրավական կարգավիճակով և հեղինակությամբ համարժեք միջազգային դատարանին:»։ |
1․ Ընդունվել է։ 2․ Չի ընդունվել։ |