Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ  2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վաղարշապատ համայնքի ավագանու «Վաղարշապատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2026 թվականի որոշումը կատարելու և Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) բյուջեն հաստատելու մասին.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2026թ. բյուջեն եկամտային մասով` 5710896.3 հազ. դրամ, ծախսային մասով` 5710896.3 հազ. դրամ,  բյուջեի դեֆիցիտ` 0 հազ. դրամ:

2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:

3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:

4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:

5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5:

6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6:

7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2026թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:

8. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ-ի հունվարի 1-ից:  

  • Discussed

    12.12.2025 - 27.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    VAGHARSHAPAT MUNICIPALITY

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 717

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: