ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիլիթ Հարությունյան 12.12.2025 14:05:02 | Առաջարկում եմ ՀՀ քաղաքացուն պարտադիր ապահովագրել, միայն եթե նա ապահովագրված չի։ Այդ նույն գումարով ես հնարավորություն ունեմ օգտվել այլ ապահովագրական ծառայություններից, որոնք ակնհայտ ավելի լավ պայմաններ են առաջարկում։ Ես, լինելով վարձու աշխատող, չեմ հասկանում ինչի պիտի տիկին Անահիտ Ավանեսյանը որոշի ինչի վրա ես ծախսեմ իմ աշխատած զուտ աշխատավարձին բաժին ընկնող 10 800 դրամը։ |
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները, աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, այդ թվում` ֆինանսական հասանելիության աստիճանը, բարելավել դրանց որակը: Առողջության համընդհանուր ապահովագրությունը ոչ կյանքի ապահովագրության տեսակ հանդիսացող պարտադիր ապահովագրություն է, սակայն
|
|||
| 2 | Լիլիթ Հարությունյան 22.12.2025 13:39:36 | Անաշխատունակ չճանաչված թոշակի չանցած անգործ չափահաս անձանց անգործ վեր ընկնելը խրախուսող հերթական նախագիծ (ՊԷԿ համակարգում հաշվառված ԱՇԽԱՏՈՂ անձի հաշվին)։ |
. |
|||
| 3 | Lusine Harutyunyan 12.12.2025 14:28:23 | Կողոպուտ , ապամոտիվացում այս ծրագիրը պարտադում է աշխատողին կատարել "նվիրատվություն" հնարավորություն չունեցողների կարիքները հոգալու համար։ Պետությունը դառնում է միջնորդ օղակ մեկի աշխատած աշխատավարձի և մյուս անապահովի կարիքների միջև։ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍՔԱՆԸ։ Մենք արդեն ունենք եկամտայյին հարկ, սոց վճար, դրոշմանիշային վճար։
Ես հանդիսանում եմ վարձու աշխատող, 2020 թվականից ունեմ ապահովագրություն , վճարվում է նույն 10 000 դրամը, որի փոխարեն ստանում եմ մեծ ծածկույթ, որը ներառում է նույնիսկ ատամնաբուժությունը։ 2020-ից առ այսօր 1 դրամ չեմ ծախսել իմ անձնական հաշվից, պոլիկլինիկարեր չեմ այցելել, հերթերում չեմ սպասել։ Չափազանց գոհ եմ իմ գործող ապահովագրության պայմանագրից։
Հոդված 178. Աշխատավարձը
1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
Կրկնակի ծախս եք գեներացնում այն մարդկանց համար , ովքեր օգտվում եմ ապահովագրական ընկերությունների ծառայություններից։ Թույլ տվեք մարդիկ ինքնուրույն որոշեն ինչի վրա ծախսեն իրենց ուժով և հնարավորություններով աշխատած գումարը։ Իմ անձնական գումարով իմ անձնական առողջության "սպասարկման" հարցը ես ԻՆՔՍ կկազմակերպեմ։ |
Շնորհակալություն ներկայացված կարծիքի համար։ |
|||
| 4 | Shushan Doydoyan 14.12.2025 16:24:25 | Կարծում եմ այս օրենսդրական նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է ապահովելու ՀՀ յուրաքանչյու քաղաքացու առողջ ապրելու իրավունքը եւ ամրագրում է պետության հոգածությունն այդ գործում։ |
Շնորհակալություն դրական արձագանքի համար |
|||
| 5 | Անի Բաբայան 17.12.2025 16:17:54 | Առողջապահության նախարարը բազմիցս, նաև ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ի համեմատ սոցփաթեթի՝ ԱՓ-ով ընդլայնվում է հատուցվող ծառայությունների ցանկը, այնինչ հակառակն է, օրինակ՝ տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ. սոցփաթեթի շրջանականերում ենթակա էր հատուցման ՝ համաձայն ՀՀ կառավարության 27.03.2014 թվականի N 375-Ն որոշման, իսկ ԱՓ-ի շրջանակներում՝ ոչ, այն ընդգրկված է սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկում, որը հատուցման ենթակա չէ: Դեռ ժամանակ կա այն ուղղելու, նշեցի մեկ օրինակ, բայց պետք է վերանայաել այդ ցանկը, գուցե դնել պարզապես համեմատել, որ առնվազն վատթարացնող նորմ չլինի: |
Շնորհակալություն ներկայացված կարծիքի համար։ |
|||
| 6 | Անի Բաբայան 19.12.2025 17:03:21 | Հաշվի առնելով այն, որ առողջապահության նախարարը բազմիցս, նաև ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ի համեմատ սոցփաթեթի՝ ԱՓ-ով ընդլայնվում է հատուցվող ծառայությունների ցանկը, այնինչ այս նախագծով հակառակ պատկերն է, այդ ծառայությունների ցանկը առնվազն հավասարեցնելու և վատթաևացնող նորմ չստողծելու համար առաջարկում եմ. ՀՀ կառավարության 27.03.2014 թվականի N 375-Ն որոշման հավելված 2-ի 5-րդ կետի 2-րդ մասի ժգ. (բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում) և ժդ. (տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում) կետերը հանել հավելված 1- ի 27—րդ կետի՝ ԱՀԱ-ի շրջանակներում հատուցման ենթակա չեն, 27-րդ ենթակետով սահմանված՝ ծառայություններ կամ մեթոդներ (Հավելված 8), որոնք ունեն սահմանափակ հասանելիություն 6-րդ և 7-րդ կետերից, ինչպես նաև հանել սույն նախագծի հավելված 6-ում ներառված ցանկից՝ 6-րդ և 7-րդ կետեր և այն ավելացնել սույն նախագծի հավելված 7-ում ներառված Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների ցանկում: |
- |
|||
| 7 | Անի Բաբայան 21.12.2025 10:03:53 | Ի լրումն նախորդ առաջարկին, առաջարկությունս ներկայացնում եմ ավելի մատչելի. պետք է` «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկից հանել 6-րդ և 7-րդ կետերը և դրանք ներառել` ավելացնել «Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների» ցանկում, որպեսզի սոցփաթեթով մատուցվող ծառայությունների համեմատ ապահովագրական փաթեթով մատուցվող ծառայությունները ավելի պակաս և վատթարացնող չլինեն: |
. |
|||
| 8 | Անի Բաբայան 22.12.2025 09:33:05 | Հավելում. հարկ է նշել նաև, որ «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկում 6-րդ և 7-րդ կետերով նշված վիրահատությունները կատարվում են նաև մանկական տարիքում, իսկ այդ ցանկում ներառված լինելու դեպքում խնդիր է առաջանում նաև մինչև 18 տարեկան անձանց բժշկական ապահովագրության հարցում, այն` մինչև այժմ եղել է պետպատվերի շրջանակներում, հիմա կրկին` մինչև 18 տարեկան անձանց համար էլ առաջանում է վատթարացնող նորմ, ուստի ևս մեկ պատճառ, որպեսզի «Սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների» ցանկից հանել 6-րդ և 7-րդ կետերը և դրանք ներառել` ավելացնել «Ապահովագրական փաթեթում ներառված հիվանդանոցային ծառայությունների» ցանկում: |
. |
|||
| 9 | Armen \ Manukyan 23.12.2025 00:16:27 | Այս նախագծով շատ վատ դրույթ կա` մեր երեխաների մոտ սրտի արատները վիրահատվում էին անվճար, իսկ հիմա այդ վիրահատությունները չեն փոխհատուցվելու, իսկ մարդիկ հնարավորություն չեն ունենալու վիրահատել, այսինքն բացասական ազդեցություն է լինելու այս ապահովագրության ժամանակ, բայց դեռ բողոքելու փոխարեն առաջարկում եմ, որ սահմանափակ հասանելիություն ունեցող ծառայություններ կամ մեթոդների ցանկից 6-րդ և 7-րդ կետերը հանել և այդ նույն անվանումները ավելացնել ապահովագրական փաթեթում ներառված և փոխհատուցվող ցանկի մեջ, թե չէ դուրս է գալիս, որ առողջապահագրական ապահովագրությունը ամենավատը անդրադառնալու է երեխաների վրա և չենք ունենա առողջ սերունդ: |
. |