«Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» ___________ 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար։
2. Հիմնական լիցենզիայի տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ Լիազոր մարմին):
3. Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ, ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից և գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը։
-
Duration
05.12.2025 25.12.2025 -
Type
Decision
-
Area
State revenue, Urban planning, Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 66
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.