Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2026 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման  նախագիծը  մշակվել է՝  հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի 2023-2027 թվականների զարգացման ծրագիրը, 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը: 
 Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
    Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 991
 526,7 հազար դրամ,  ծախսերի  գծով՝ 991526,7  հազար դրամ և դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ:    

1. Բյուջեի եկամուտների կանխատեսում

    Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել  է 991526,7 հազար դրամ:
  Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 214 739,9 հազար դրամ՝ 2025 թվականի հաստատված 180 725,5 հազար դրամի  դիմաց՝ ավելացումը կազմում է 34 014,4 հազար դրամ կամ 18,8 %, որը պայմանավորված է փոխադրամիջոցների գծով գույքահարկի ավելացումով, ուժի մեջ մտած անշարժ գույքի հարկով՝ ընթացիկ տարվա համար հաշվարկի  100 %-ը,  տեղական տուրքերի և այլ եկամուտների ավելացմամբ։ 
   Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
    Մասնավորապես.
     1)  Հարկեր և տուրքեր.  
     Հարկային եկամուտները ծրագրվել են 2026 թվականի համար 133740,8 հազար դրամի չափով կամ 2024 թվականի հաստատված ցուցանիշից 103540,5 հազար դրամից 30200,3 հազար դրամ կամ  29,2 %–ով ավել։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են՝ հիմքում ունենալով  2025 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2025 թվականի համար անշարժ գույքի հարկի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից։
   Տեղական տուրքերը 2026 թվականին ծրագրվել են  5500,0  հազար դրամի չափով, որը  1317,0 հազար դրամով կամ 35.1 %-ով ավել է 2025 թվականի 4183,0 հազար դրամ ծրագրային ցուցանիշից։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում նոր շինթույլտվությունների տրամադրման թվի ավելացմամբ։
      2) Պաշտոնական դրամաշնորհներ.        
  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 506059,2 հազար դրամ՝ 2025 թվականին նախատեսված 465 146,6 հազար դրամ գումարի համեմատ ավելանալով 8.8 %-ով կամ 40912.6 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2026 թվականին հաստատված գումարները՝ 1089,4 հազար դրամ ժողովրդական և լարային գործիքների ուսուցման համար, ինչպես նաև հաստատված հայտերի համար կապիտալ սուբվենցիոն հատկացումները 2026 թվականի համար կկազմեն 269638,2 հազար դրամ,  որից  25022,0 հազար դրամ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար։
    3) Այլ եկամուտներ.       
    2026 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 75499,1 հազար դրամ,  2025 թվականի  բյուջեով նախատեսված  73002,0 հազար դրամի դիմաց կամ աճել է 3,4 %-ով՝ 2497,1 հազար դրամ։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ),  տեղական վճարները՝ աղբահանության դիմաց և Ջրաբեր բնակավայրում խմելու ջրի դիմաց, տույժերը, տուգանքները, և այլ եկամուտներ։  

     2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
    Բյուրեղավան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  991526,7  հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 72,8 %-ը կամ  721888,5 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),  269638,2 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե) կամ 21,8%-ը, իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 139 700,0 հազար դրամ, դիֆիցիտը՝ 0,0 հազար դրամ։
  Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 21,2 %-ը  կամ 210411,0 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.1%-ը կամ 400,0 հազար դրամը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 9,4 %-ը կամ 99319,0 հազար դրամը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 16,8 %-ը կամ  166500,0 հազար դրամը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 0,8 %-ը կամ 8000,0 հազար դրամը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին,  19,2 %-ը կամ  191596,0 հազար դրամը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին,  32,5 %-ը կամ 322068,2 հազար դրամը՝ «Կրթություն» ոլորտին, 0,7 %-ը կամ 6600,0 հազար դրամը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին։ 126332,5 հազար դրամը՝ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների  17,5 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
     Ստորև ներկայացվում են համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։       
   1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը  պլանավորվել են՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների աշխատավարձերի ավելացման և համայնքի բնակավայրերի բնակչության սոցիալ տնտեսական կենսամակարդակի բարձրացմանը:      
      Ոլորտի, մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը։   
    2) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝   
   2.1)  փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է բյուջեի ծախսերից 98969,0 հազար դրամ, որը նախատեսված է քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով.
    2.2) համայնքի  Բյուրեղավան քաղաքի քաղաքային զբոսայգին կհիմնանորոգվի և կկառուցվի նորովի, որի համար կհատկացվի 115849,0 հազար դրամ.
    2.3) կրթության ոլորտում նախատեսվում է իրականացնել ծրագրեր՝  մանկապարտեզի բակում կկառուցվի խաղահրապարակ 36400,0 հազար դրամ և մարզադպրոցի կառուցմանը՝ 142146,3 հազար դրամ
     2.4)նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման համար նախատեսվել է 2 000,0 հազար դրամ։

  • Duration

    04.12.2025 19.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Byurexavan Municipality of Kotayk Marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 279

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: